22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեզ շարունակում են խաբել, ասելով որ թուրքիան առանց նախապայմաններ է սկսում խոսել մեզ հետ․ Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«թուրքիա-ադրբեջան որպես թելադրող, Հայաստան-Արցախ որպես բավարարող
 
Այն որ գոյություն չունեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց դա ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր քիչ թե շատ հետևում են «Հայաստանի բանագնացին»: Այդ հանդիպումները ունեն միայն մեկ նպատակ` ի կատար ածել թուրքի ստանալիքը:
 
Մեզ շարունակում են խաբել, ասելով որ թուրքիան առանց նախապայմաններ է սկսում խոսել մեզ հետ: Չնայած նրան, որ մեծաթիվ նախապայմանները Հայաստանի ապօրինի վարչախմբի կողմից արդեն իսկ կատարվել է, այս հայտարարությունից կես ժամ անց թուրքը զանգում է ադրբեջան թելադրում վերջիններիս նախապայմաններն ու հանձնարարում, որ ուղարկեն Հայաստան:
Հինգ կետ, որոնց մասին էլի տեղեկանում ենք միայն թուրքից: Դատելով Հայաստանի կառավարությունում և այլ պատասխանատու գերատեսչություններում լցվածների քար լռությունից, այդ հինգ կետերն ամբողջությամբ նախապայման են Հայաստանին ու Արցախին:
Այդ կետերը Հայաստան ուղարկելուն պես թուրքն Արցախում ստեղծեց հումանիտար ճգնաժամ, չկա էլեկտրաէներգիա, գազ, իսկ հայաստանում ձևացնում են, որ ոչինչ էլ չի եղել, որովհետև վարչակարգը վաղուց հրաժարվել է Արցախից:Հումանիտար աղետի հետ մեկտեղ թուրքը հրահրում է սահմանային լարվածություններ Հայաստանում և Արցախում:
Ես ձեզ գաղտնիքներ չեմ բացահայտում, չեմ հայտնում այնպիսի տեղեկություններ որոնք հնարավոր չէ կամ դժվար է ստուգելը: Ասածս ակհայտ փաստերի ժամանակագրական շարադրումն է:
 
Ռազմական գործողությունների ու ներխուժման իրական սպառնալիք և հինգ կետից բաղկացած ուլտիմատում, որն անհայրենիքն ու թուրքը մեզ մատուցում են «առանց նախապայման շփումներ ու խաղաղություն»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ