29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առավոտյան Ադրբեջանը 2 արկ է արձակել Խնապատի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ. Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչում

Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել, հաղորդում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում, ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ. տուժածներ չկան: Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական […]

ՌԴ նկատմամբ պատժամիջոցների հետևանքը՝ ՀՀ-ում. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել այն մասին, որ Լոռու մարզում շահագործվող «Թեղուտ» հանքավայրն անորոշ ժամանակով դադարեցնում է իր գործունեությունը: Մասնավորապես, ղեկավարությունը նման տեղեկութուն է հայտնել աշխատակիցներին: Պատճառն, ըստ էության, ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետեւանքով Ռուսաստանի Դաշնության հանդեպ կիրառված պատժամիջոցներն են: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին: Վերջինս հաստատեց մեր ունեցած տեղեկությունները, […]

Փաշինյանին սպասարկող լրատվամիջոցները թափանցիկ չեն. ինչ են թաքցնում հանրությունից. հետազոտություն. «Ժողովուրդ»

2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, երբ երկրի կառավարման ղեկը լրագրողների աջակցությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանին անցավ, իրենց ժողովրդավար հռչակած իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի հետեւից սկսեցին խոսել ու մինչեւ այժմ էլ խոսում են ժողովրդավարական արժեքներից եւ լրատվամիջոցների թափանցիկությունից: Ամենաբարձր՝ վարչապետ Փաշինյանի մակարդակով մերօրյա իշխանավորներն ամբիոններից վերամբարձ տոնով հայտարարում են, որ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե իրենց մատուցած լրատվության […]

Ինչով է զբաղված իմքայլական նախկին պատգամավորը. «Հրապարակ»

Պատերազմից հետո «Իմ քայլը» խմբակցությունն առաջիններից մեկը լքած նախկին պատգամավոր Գոռ Գեւորգյանը, որը զբաղվում է դասախոսական աշխատանքով, մեր լրագրողի հետ զրույցում վաստահեցրել է, որ չի զղջում իշխանության հետ կապերը խզելու համար։ «Ես դիրքորոշում եմ հայտնել պետության նկատմամբ ունեցած իմ պարտավորությունների շրջանակում»,- ասել է Գեւորգյանը՝ հիշեցնելով, որ առաջնորդվել է պետության շահով եւ սեփական խղճով։ Նա այժմ […]

«Ցեղասպան պետությունը չի կարող խաղաղություն բերել մեր տարածաշրջանին». Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Վարձկանների և ահաբեկչական խմբավորումների հետ սերտորեն համագործակցող թուրք-ադրբեջանական տանդեմը, որն ի դեպ նույն ձեռագրով սատարում է նաև Զելենսկիի իշխանությանը, Արցախ մտնող գազատարը պայթեցնելով, ըստ էության, քայլ է անում ՌԴ-ի դեմ, որի խաղաղապահ ուժերը տեղակայված են Արցախում։  Այս ագրեսիայի դեմ, ՀՀ գործադիրն ու օրենսդիրը հերթական անգամ աչք […]

Զոհերի, գերիների, վիրավորների թիվն անշեղորեն աճում է. Նիկոլի խաղաղությունը հենց դա է. Մամիջանյան

Մարտի 9-ին ամբողջ օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել քաղաքացիական անձ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ադրբեջանցիների կողմից Արցախի ուղղությամբ կրակոցները պայմանավորեց Փաշինյանի […]

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ. «Մեծ ցավ ապրեցի՝ լսելով Ալվարդ Պետրոսյանի մահվան գույժը: Մեզնից հեռացավ ժամանակակից հայ արձակի ինքնատիպ դեմքերից մեկը, ով իր ողջ կյանքի ընթացքում երբեք չդավաճանեց ազնիվ ու ճշմարիտ մտավորականի տեսակին, մինչև վերջին պահը ապրեց հարազատ ժողովրդի և […]

Նորանշանակ պետության գլուխը ասում է, թե բա ոչինչ, որ ադրբեջանցիները կրակում են, միևնույն է մենք գնում ենք խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհով. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորանշանակ պետության գլուխը, ներեցեք` «նիկոլի գլուխը», ասում է, թե բա ոչինչ, որ ադրբեջանցիները կրակում են, միևնույն է մենք գնում ենք խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհով: Սա նույնն ա, որ Վահագն Խաչատուրյանի աչքի առաջ բռնաբարեն օրինակ` իր կնոջը, դե ինքն էլ շրջվի ասի, թե բա ոչինչ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի