13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը հրահանգել է. ՔՊ-ն չի մասնակցի նիստին. «Հրապարակ»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր կբոյկոտի խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում «Հայաստան» խմբակցության ներկայացրած Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարության ընդունումն էր։ ՔՊ-ականները նախ այն մերժեցին ԱԺ գլխադասային հանձնաժողովում, որտեղ ակտիվ դերը վերապահված էր Գուրգեն Արսենյանին։ Չնայած դրան, ընդդիմությունն իրավունք ունի այն ներկայացնել ԱԺ-ին՝ այս պարագայում արտահերթ նիստ հրավիրելով։ Սակայն Փաշինյանը հրահանգել է չներկայանալ նիստին, […]

Վարչապետի աշխատակազմը 12 ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը գնել է 12 մարդատար ավտոմեքենա: Պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ «Մեգնա» ընկերության հետ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 69 մլն 600 հազար դրամ, այսինքն՝ վարչապետի աշխատակազմը մեկ ավտոմեքենան գնել է 5 մլն 800 հազար դրամով կամ 12 հազար դոլարով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը պետք է […]

Թեմայի վրա տաբու է դրված․ «Հրապարակ»

«Փետրվարի 23-25-ը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կլինի Վիեննայում։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը նշանակված է Վիեննայում՝ փետրվարի 24-ին։ Սպասվելիք հանդիպման եւ օրակարգային հարցերի մասին «Քաղպայմանագրում» զրո ինֆորմացիայի են տիրապետում։ Խմբակցության մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումներից ո՛չ առաջ, ո՛չ հետո խմբակցությունում այդ հարցերը չեն քննարկում, չեն հետաքրքրվում, […]

Կադրային փոփոխություննե՞ր ՊՆ-ում․ «Իրավունք»

Իրավունքի» ունեցած տեղեկություններով, առաջիկայում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում ՀՀ ՊՆ-ում: Մասնավորապես, նոր կադրերով է համալրվելու ԳՇ-ն: Թե ինչի հետեւանք է վերը նշվածը, դեռ չեն կարողանում գլխի ընկնել անգամ զինվորականները»:

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հայտարարությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել` պնդելով, թե փետրվարի 23-ին ՀՀ ԶՈւստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

«Վերջը ձերը արեցիք էլի․․․ոչ մի ծնող չի ներելու ձեզ»․ Արտակ Հովհաննիսյան

Արցախում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջը ձերը արեցիք էլի` ալիևի զավակներին ընդունեցիք, կերակրեցիք, հարգեցիք պատվեցիք, բայց այդքանի մեջ մի բան մոռացաք հարցնել դրանց, դրանք պապ ունեցել են, որ իրենց պապական հողերից ու քաղաքներից են խոսում: Հ.Գ. Լավ իմացեք մեր զավակների արյունը մնաց ձեր ու ձեր ընտնիքների խղճին ու […]

Երբեք պարտադիր չի, որ երկրի վարչապետը կամ նախագահը այս կամ այն պատվիրակության անդամներին ընդունի. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Եվրանեսթի շրջանակում «հազար»  երկրից պատգամավոր կգա, ներկայացուցիչ կգա, էդ հարցի մի կողմն է, բայց, հեչ, պարտադիր չի, հակառակը՝ երբեք պարտադիր չի, որ երկրի վարչապետը կամ նախագահը այս կամ այն պատվիրակության անդամներին ընդունի, առանձին, հատուկ ընդունի…Հիմա, բա չասեմ՝ այ տղա, էդ որ դրանց տարել դեմդ […]

Խաղաղությամբ կերակրելով՝ այս ժողովրդին տալու են նոր ցեղասպանության. Արտակ Զաքարյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը հարցադրում է անում «Շուշիի հռչակագրի» դատապարտումը չպաշտպանողներին, թե արդյո՞ք «Շուշիի հռչակագիրը» խաղաղության օրակարգին դեմ չէ: Վերջինս նաև անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ սկսված քրեական հետապնդմանը, նշում է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հակընդդեմ հայտարարություն անել Ադրբեջանի քայլերի դեմ, որը, սակայն, չի արվում: TV 5 հ/ը

Հայաստանի իշխանազավթները շարունակում են ծպտուն չհանել.Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայաստանի իշխանազավթները շարունակում են ծպտուն չհանել, որ Հայաստանին թողել են անդաշնակից ու անօգնական: Սրանք մեր թշնամուն դարձրին հաղթած ու մեր դաշնակցի դաշնակիցը: Լուռ, առանց արձագանքի, առանց մեր դաշնակցի հետ խոսելու, ինչը ևս մեկ անգամ հավաստում է, որ իրենց իշխանության բերածների կողմից առաջադրած օրակարգից չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի