ՔՊ-ն տապալեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագծի քննարկումը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները այսօր չներկայացան ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին՝ տապալելով այն։ Նիստին պետք է քննարկվեր և ընդունվեր Ազգային ժողովի հայտարարությունը «Շուշիի հռչակագրի» մասին, որն ավելի վաղ ընդունել են Ադրբեջանն ու Թուրքիան։ Դատապարտող հայտարարության հեղինակն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն էր։





































