15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատ Միրզոյանը ԳԴՀ ԱԳ պետնախարարին է ներկայացրել իրավիճակը ԼՂ-ում, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին

Փետրվարի 18-ին Մյունխենում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ պետնախարար Տոբիաս Լինդների հետ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցության շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների դրական […]

ՀՀ ՊՆ-ն կոչ է անում Բաքվին ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈւ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ […]

Երես չունեն, երեսատեղ չունեն, դուխ չունեն՝ դեմքով դառնալու հասարակությանը. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Էս ինչ են սրանք՝ ներքին քաղաքականությունը՝ հետույքային, արտաքին քաղաքականությունը՝ հետույքային, հայտարարություններն ու հարցազրույցները՝ հետույքային, անգամ լուսանկարվելիս՝ հետույքային են նկարվում…Գուցե եւ հասկանալի է՝ երես չունեն, երեսատեղ չունեն, դուխ չունեն՝ դեմքով դառնալու հասարակությանը եւ նայելու էս արյունաքամ եւ հայրենազրկվող ժողովրդի աչքերին…Գուցե․․․․Դե, հասարակությունն էլ լուրջ խնդիրները «ռեզկի» […]

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:   ԹԱՂԱՍԵՌ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Այն տեղաբախշված է հանրապետության հարավ-արևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 1 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` […]

Արմեն Սարգսյանի փախուստը պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի գոյությամբ. Աննա Մկրտչյան

AD TV «Հարցազրույցի» տաղավարում Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ասաց, որ այս իշխանությունների հետ աշխատել չի լինի, նրանք ամեն օր մեզ փորձում են ապացուցել, որ հայ-թուրքական հարաբերությունների, հայ-ադրբեջանական, Արցախ-Հայաստան իրականություններում, որ իրենք հայ իրականության կրողը չեն և չեն պատրաստվում հայկական շահը պաշտպանել։   Նա նշում է, որ Ազգային ժողովում իրենց կրկնվող հարցերի շնորհիվ […]

Ադրբեջանցիները կրկին Թաղավարդում կրակել են տների վրա

Երեկ երեկոյան հակառակորդը կրկին կրակոցներ  է արձակել Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից: «Սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, […]

Տպավորություն կա, որ քննիչ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցն արդեն կա, արվել է դերաբաշխում. Տիգրան Աբրահամյան

Որքան ավելի մանրամասն իշխանության և նրան հարակից տարբեր դեմքեր փորձում են «հիմնավորել» քննիչ հանձնաժողովի աշխատանքների «անաչառությունը» այնքան ավելի հստակ է դառնում դրա իրական նպատակները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ուշադիր նայեք քննիչ հանձնաժողովի անդամների, արտախորհրդարանական հնչեղ անուններ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարությունները, թե ինչ նպատակով են նրանք […]

Աչքներս լույս` այս ճգնաժամային վիճակում, միայն ձեր բարեկամ ազերիներն էին պակասում Երևանում․ Արտակ Զաքարյան

Աչքներս լույս` հետպատերազմյան ողբերգական ու բարոյահոգեբանական այս ճգնաժամային վիճակում, միայն ձեր բարեկամ ազերիներն էին պակասում Երևանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Յուրաքանչյուր պատվիրակություն, ինչպես միշտ, իր օրակարգով է ներկայանալու «Եվրանեսթի» երևանյան (թվով երրորդ) նիստերին, իսկ ո՞րն է մեր օրակարգը: Ի՞նչ ակնկալիք ունեն կեղտաջրի մեջ գլխիվայր թաղված կապիտուլյանտները` […]

Արցախում նախատեսված սցենարով առաջ են շարժվելու․ «Հրապարակ»

Արցախում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ակտիվ աշխատանքային փուլում է, թեպետ երեկ հերթական նիստը չի կայացել՝ հանձնաժողովի նախագահի առողջական խնդիրներով պայմանավորված, սակայն Արցախի մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախատեսված սցենարով առաջ են շարժվելու։ Մեկ-երկու ամիս հետո հայեցակարգը պատրաստ կլինի, ապա կդրվի հանրային քննարկման, եւ եթե բոլոր ժամկետները պահպանվեն, ապա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կնշանակեն սահմանադրական հանրաքվեն։ 2023-ին էլ՝ խորհրդարանական, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված