17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի օգտին. Զախարովա

Մոսկվան կողմ է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկին՝ համապատասխան երկկողմ հանձնաժողովի ստեղծման միջոցով, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ստեղծված իրավիճակով։ Մարտի սկզբից արձանագրել ենք հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներ։ Ռուսական խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում համապատասխան միջոցներ է ձեռնարկում կայունությունն ապահովելու և իրավիճակի վերահսկման համար։ Այս ջանքերի շնորհիվ մարտի 13-ից ի վեր զինված միջադեպեր չեն գրանցվել», – ասել է դիվանագետը։
 
«Ինչ վերաբերում է նշված սահմանին, ապա մենք կողմ ենք, որպեսզի հնարավորինս շուտ սկսվի դրա սահմանազատման գործընթացը՝ համապատասխան երկկողմանի հանձնաժողովի ստեղծմամբ։ Տեղյակ ենք գազատարի վթարի հետ կապված ծանր հումանիտար իրավիճակի մասին, շփման մեջ ենք երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ այս խնդիրը լուծելու համար», – ասել է նա։
 
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կստեղծի խնդիրներ և կսրի առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը։
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ