Մահացել է նախկին նախարար Յուրի Ջավադյանը
Մահացել է ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին նախարար Յուրի Լևոնի Ջավադյանը, հայտնում է Tert.am-ը։ Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 22-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ նույն վայրից, մայիսի 23-ին ժամը 13:00-ին: Կենսագրությունը․ Ծնվել է 1935 թվականի հունվարի 1-ին Սիսիանի շրջանի Բնունիս գյուղում: Բնունիսի յոթնամյա դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո, 1949 թ. ընդունվել է Երևանի հիդրոմելիորատիվ […]





































