Ոստիկանը հարվածում է քաղաքացու գլխին, քարշ տալով հեռացնում փողոցից /տեսանյութ/
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությամբ, հայտարարելով, թե իբր մայիսի 1-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Ամբողջ ոստիկանական համակարգը հանել են ոտքի, ովքեր արձակուրդում են՝ կանչել են աշխատանքի, ասում են, որ որոշ օլիգարխներ էլ են օգնում, բայց անկասելի է այս ամեն ինչը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Ամբողջ քաղաքը պարալիզացված է, այս պայքարն անկասելի է։ Ամեն ինչ գնում է ըստ ծրագրի, ըստ մեր ժողովրդի պահանջի։ Նախնական տվյալներով՝ 200-ից […]
Վաղ առավոտից մեկնարկել են ընդդիմության բողոքի ակցիաները։ Քաղաքի տարբեր հատվածներ փակ են, երթևկությունը` կաթվածահարի։ Ոստիկանության մեծաքանակ ուժերը բիրտ ուժի կիրառմամբ բերմանեն ենթարկում ակցիաների մասնակիցներին։ Մասնավորապես՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ոստիկանները քաշքշելով բերման ենթարկեցին։ Այս պահին վերջինս ոստիկանության կենտրոնի բաժնում է։






























