«Սյունիքի ճանապարհի մասին երազել են Քեմալը, Օզալը, Էրդողանը, Ալիևը, բայց այն չի տրվել». Էդուարդ Շարմազանով
Ընդդիմության կոչով վաղ առավոտյան Ֆրանսիայի հրապարակում հավաքված ժողովուրդը քայլերթով գնաց դեպի Բաղրամյան 26՝ փակելով նախագահական և հարևանությամբ գտնվող Անվտանգության խորհրդի շենքերի մուտքերը։
Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախագահական շենքի մոտ հայտարարեց, որ այսօր Հայաստանի իշխանություններն ուզում են օգտվել ուկրաինական ճգնաժամից և փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը՝ Հայաստանը պանթուրքիզմի համար վերջնականապես դարձնելով «պրոխոդնոյ դվոռ»»։
«Ուրեմն՝ Հայաստանը պանթուրքիզմի համար չի դառնալու «պրոխոդնոյ դվոռ»։ Կանգնում՝ «լոլոներ» են կարդում, ասում են՝ չերեզ Նախիջևան կգնանք Հորադիզ, կամ չերեզ Հորադիզ, Նախիջևան կգնանք Մոսկվա։ Այ գլխիդ ձյուն գա, եթե դու ունես Երևան-Ղազախ երկաթգիծ, ապա այդ երկաթգիծն օգտագործի։
Որպես պատմաբան, ժողովուրդ ջան, ասում եմ՝ Սյունիքի ճանապարհը, որն Ադրբեջանը համարում է «Զանգեզուրի միջանցք», դա Ադրբեջանի ու Թուրքիայի դարավոր պանթուրքիզմի երազանքն է։ Դրա մասին երազել է Մուստաֆա քեմալը, Օզալը, Սուլեյմանը, Հեյդար Ալիևը, Իլհամ Ալիևը, Էրդողանը, բայց քանի որ Հայաստանի ղեկավարները եղել են հայ տղերք, կզացրել են թուրքին ու նրանց այդ երազանքը չի կատարվել։ Այսօր Հայաստանում ղեկավարում են թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկողները, սրանք հիմա այդ պանթուրքիզմի ճանապարհն ուզում են տան»,- իր խոսքում նշեց Էդուարդ Շարմազանովը։