06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՄ դեսպանն արձագանքել է պատգամավորի հրատապ նամակին

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բռնի միջադեպերը, ներառյալ հունիսի 3-ին հատուկ միջոցների կիրառումը հետաքննության կարիք ունեն. Հայաստանում Եվրոպական միության դեսպանը և Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանները արձագանքում են իմ հրատապ նամակին։ Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման կապակցությամբ դիմել էի ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ […]

Մի­՛ խանգարեք, մտածում եմ. «Հրապարակ»

Դեպի իր աշխատասենյակ շտապող ՔՊ-ական տավուշեցի պատգամավոր Վահե Ղալումյանին երեկ մի քանի հարց ուղղեցինք։ Նա հրաժարվեց պատասխանել՝ զբաղված եմ, շտապում եմ աշխատասենյակ, քննարկում եմ անելու, սպասողներ կան։ Առաջարկեցինք մինչեւ աշխատասենյակ ուղեկցել, այդ ընթացքում կհասցնի մեր հարցերին պատասխանել։ Պատգամավորը վրդովված նետեց, թե խանգարում ենք։ Ինչի՞ն։ «Որովհետեւ մտածում եմ»։ Ի՞նչ եք մտածում։ «Աշխատանքի մասին»։ Բայց մենք հանդգնեցինք […]

Նորից «նախկինների» «գրպանը գցելու» միտման շրջանակներում. «Փաստ»

Գործող իշխանությունները փորձում են ամեն կերպ հանրությանը «զբաղեցնելու» և հերթական «հարմար» տեսարանը հրամցնելու նպատակով նորանոր իմիտացիաներ ստեղծել։ Այս անգամ, կարծես, փորձում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի միջոցով «նորություն» ապահովել: «Փաստ» թերթի տեղեկություններով, հանձնաժողովին հատուկ հանձնարարություն է տրվել՝ պատերազմի հանգամանքներից զատ «քննել» նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մանրամասներն ու ռիսկային դրվագները, որպեսզի հետագայում […]

Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժման հարցը դեռ բաց է մնում. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)

Այսօր ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստում քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում իրավիճակի զարգացման միտումները, անդրադարձել ենք ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցերին, ինչը Հայաստանի նախագահության առաջնահերթությունն է, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Հունվարին ՀԱՊԿ-ը ժամանակին արձագանքեց Ղազախստանի իրադարձություններին, սակայն հարցը դեռ բաց է մնում՝ կապված 2021 թվականի […]

Բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին

Քիչ առաջ բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին իր իսկ աշխատասենյակից, այս մասին հայտնում են հեռուստաընկերությունից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան տարել են Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ մեկուսարան։ Նրա փաստաբանը Վահե Եփրիկյանն է։

«Հայաստանում կա հսկայական պոտենցիալ էներգիա՝ բոլորը զզվում են Նիկոլից, մեկը՝ սոցիալական պատճառով, մեկը՝ կարտոֆիլի գնի պատճառով, մեկը՝ Արցախի պատճառով». Արմեն Աշոտյան

րմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում կա հսկայական պոտենցիալ էներգիա՝ բոլորը զզվում են Նիկոլից, մեկը՝ սոցիալական պատճառով, մեկը՝ կարտոֆիլի գնի պատճառով, մեկը՝ Արցախի պատճառով: Ընդդիմությունը պետք է ճիշտ գործիքակազմ գործադրի՝ պոտենցիալ էներգիան ուղղորդելու և կինետիկի վերածելու համար: Քաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվելու, քանի Նիկոլը կա: Այս խորհրդարանը դեֆեկտավոր, մուտանտ խորհրդարան է, մեծամասնությունը քաղաքական իմաստով […]

«Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին, բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ». Սիրուշոն՝ իր հղիության մասին /տեսանյութ/

ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի կինը՝ Սիրուշոն, իր ֆեյսբուքյան  և ինստագրամյան էջերում անդրադարձել է իր հղիության վերաբերյալ կեղտոտ ասեկոսեներին: «Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում,     իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: […]

Լուսանկարներ․ Բաքոյանն անընդհատ ծեծել է կնոջը, ում տանն ապրել է․ նրանից ստացել է գրազի 3000 եվրո գումար, փորձել է իրենով անել 13 հազ. politik.am

Իշխանական թիմի հետ կապված նոր սկանդալ է հասունանում։ Այս անգամ սկանդալի հերոսը ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։ Պատգամավորը, որը ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է, պարզվում է սեփական ընտանիքում այդքան էլ հաշտ չէ մարդու, իսկ ավելի շուտ իր քաղաքացիական կնոջ իրավունքների հետ։ Օրերս մեր լրագրողը հանդիպում է ունեցել Բաքոյանի քաղաքացիական կնոջ հետ (կնոջ անձնական տվյալները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի