05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ընտրություններն անցան հին օրենսգրքով. Փաշինյանը խաբել է. մաս 57․ «Ժողովուրդ»

2018 թվականի հոկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2-3 ամսում հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, մինչդեռ դրանից երեք ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ ընտրությունները պետք է կայանան կամ մայիսի վերջին, կամ հունիսին:

Ավելին, նույն Փաշինյանը նշում էր, որ մինչեւ արտահերթ ընտրությունները պետք է ընդունվի նոր Ընտրական օրենսգիրք, եւ փոփոխություններ կատարվեն «Կուսակցությունների մասին» օրենքում, եւ այդ ամենին պետք է հասնել քաղաքական ուժերի լիակատար կոնսենսուսի պայմաններում: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, սակայն, տեղի ունեցան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից, եւ քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ: Ընտրությունները տեղի ունեցան հին Ընտրական օրենսգրքով եւ այն նույն ռեյտինգային ընտրակարգով, որին Փաշինյանի իշխանությունը դեմ էր:

Ստացվում է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին իր հակասական հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին, ու նրա այդ վարքագիծը ժամանակի քննությանը չի դիմանում»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ