24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գործունյանի տեղը դատարկ չի մնա

“Շատ գործարարների հեռանալու մասին տեղեկատվությանը ես չեմ տիրապետում, մեր ունեցած տեղեկություններով այդպիսի փաստ մեր երկրում չկա: Առանձին  քաղաքացիներ հայտարարություններ են անում: Կյանքը ցույց կտա, թե այդ հայտարարությունները ինչպես են կյանքի կոչելու”,-այսօր ասել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը` լրագրողների խնդրանքով անդրադառնալով Հայաստանից սփյուռքահայ գործարարների հեռանալու մասին հարցին եւ, մասնավորապես,  “Փարիզյան սուրճ”-ի սեփականատիրոջ`  Վալերի-Աշխեն Գործունյանի  որոշմանը: “Մի սուբյեկտ, […]

Վրաստանում ձյուն է. Լարսի հատվածը դեռ փակ է

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, հունվարի 18-ի ժամը 12.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/- Կոբի եւ Ստեփանծմինդա- Լարսի հատվածներում առկա է ձյան հոսքերի վտանգ,ուստի երթեւեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար: Առատ ձյան տեղումների պատճառով, նույն ճանապարհի Մլեթա – Գուդաուրի /Պոստա/ եւ Կոբի-Ստեփանծմինդա հատվածներում երթեւեկությունը սահմանափակված է տրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող […]

Ռեյտինգացավը հասավ դպրոցներին

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը 2012թ ոչ միայն նոր միցառումներ կիրականացնի, այլեւ կշարունակի  2010-2011-ին սկսված բարեփոխումները: Այս մասին այսօր լրագորղներին տեղեկացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` ներկայացնելով այս տարվա անելիքները: “Մեր գերակայությունները ընդհանուր են, քայլերը` խիստ թիրախային: Մասնավորապես, կրթության մատչելիության ապահովում, կրթության որակի բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար: Այս քայլերն են նախատեսված”,-նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարի ներկայացմամբ, […]

Բուխարեստում զանգվածային անկարգություններ են /վիդեո/

Ռումինիայի մայրաքաղաքում անկարգություններ են: Մարդիկ փողոցներում խարույկներ են վառում, ջարդում խանութների ցուցափեղկերը եւ մեքենաների ապակիները, քարեր նետում ոստիկանների վրա: Ի պատասխան` հատուկ նշանակման ջոկատն արցունքաբեր գազ է օգտագործում: Ցույցերը շարունակվում են մի քանի օր շարունակ: Հունվարի 16-ի անկարգություններից հետո ձերբակալվել էր 200 մարդ: Հազարավորները շարունակում են պահանջել, որ նախագահը պաշտոնաթող լինի: Մարդիկ դժգոհում են կյանքի […]

Հանրապետականացրեցին

Հունվարի 17–ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Արաբկիր տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որի ընթացքում հանձնվեցին տոմսեր տարածքայինը համալրած նոր կուսակցականներին։ Հանդիպման երկրորդ մասում տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նախագահի և տեղակալների ընտրություն։ Արդյունքում ՀՀԿ Արաբկիր տ/կ խորհրդի նախագահ վերընտրվեց Արմեն Մարտոյանը, տեղակալ՝ Արայիկ Մխիթարյանը և ընտրվեց նոր տեղակալ Աշոտ Մովսիսյանը։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև տարածքայինի […]

Վարչապետ Տիգրան Սարգսյանից սենսացիա մի սպասեք

 “Քաջարան գյուղի հարցում ոչ մի սենսացիոն հայտարարություն նախատեսված չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսնակ Արամ Անանյանը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Սյունիքի մարզի Քաջարան գյուղի հողատարածքներին, որոնք գերակա շահ են ճանաչվել: Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն վարչապետին բարկացրել է այն փաստը, որը իրականությունը խեղաթյուրված են ներկայացրել իրեն: Սակայն վարչապետի  մամլո խոսնակը ասաց, որ […]

“ՆԻԿՕ” խանութի մոտ կրակոցներից տուժածը ի վիճակի չէ բացատրություն տալու

Ըստ ոստիկանության տարածած պաշտոնական  հաղորդագրության, հունվարի 17-ին, ժամը 16։50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Աշոտ Ն.-ն եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 16։30-ին, մի քանի երիտասարդ փորձել են մտնել Ն. Տիգրանյան փողոցում գտնվող “ՆԻԿՕ” կահույքի սրահ, սակայն ինքը թույլ չի տվել։ Դրանից հետո նրանք սրահի դիմաց վիճաբանել են իր եղբոր որդու հետ եւ 10 րոպե […]

Սպիտակում ՀՀՇ-ական Անանիկը համեմատվում է ՀՀԿ-ական թեկնածուի հետ

Փետրվարի 12-ին կայանալիք Սպիտակի քաղաքապետի ընտրություններում կպայքարեն  գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Սահակյանն ու ՀՀՇ անդամ, ոչ մի տեղ չաշխատող Անանիկ Նիկողոսյանը: Վերջինս, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը  ներկայացրել էր թիվ 29 ԸԸՀ, բացի նախընտրական գրավի մուծման անդորրագրից: Միայն առաջադրման  վերջին օրը նա կտրոնը ներկայացրեց հանձնաժողովին: Սպիտակում խոսում են, թե ՀՀՇ-ական թեկնածուի գրավը` 500 հազար դրամ վճարել է հանրապետական […]

Դարձյալ Սելիմի լեռնանցքը

Հունվարի 18-ի ժամը 08.30-ի դրությամբ , ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջը: Հիշեցնենք, որ  ընստ կանխատեսումների, այսօր հանրապետությունում հնարավոր է ձյուն տեղա:  

Խաչիկը “նստել է” Ծառուկյանի ականջին. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկը Գալստյանը կարծես մոռացել է իր գործառույթների մասին եւ իրեն կուսակցությունում այլ գործառույթներ է վերապահում:  Թերթի տեղեկություններով, Գալստյանը կուսակցությունում նեղացնում է բոլորին, առանց տարիքային սահմանափակման, անգամ հաշվի չառնելով կուսակցության ներսում տվյալ անձի զբաղեցրած դիրքը: ” Հավանաբար Խաչիկը կուսակցության ներսում “սիմպատիայով” է առաջնորդվում: Մամուլի քարտուղարը շեֆին եղելությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի