29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Մեռնել և մեռցնել հայրենիքի համար” … Վարչապետն ու երիտհանրապետականները

Փետրվարի 16-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր երթ՝ նվիրված Սուրբ Վարդանանց տոնին։ Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության տոնը նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ծրագրերում արդեն ավանդական դարձած երթը մեկնարկեց Սուրբ Զորավոր եկեղեցու մոտից։

Երթի շուրջ 5000 մասնակիցներ՝ երիտասարդներ, ուսանողական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, դրոշներով ու հայրենասիրական բացականչություններով շարժվեցին դեպի Վարդան Մամիկոնյանի արձան, որին հարակից հրապարակում տեղի ունեցավ օրվա խորհուրդը ներկայացնող մշակութային միջոցառում։ Երթին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք։

Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը երթի մասնակիցներին հղեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու բարեմաղթանքն այս գեղեցիկ տոնի առիթով։

“Ինչպես 451 թվականի Վարդանանց պատերազմին ներկա էին մեր ժողովրդի բոլոր շերտերը, այնպես էլ այսօր այստեղ խորհրդաբանորեն ներկա են եկեղեցին՝ ի դեմս իր սպասավորների, պետական իշխանությունը՝ ի դեմս վարչապետի և քաղաքապետի, հանրային իշխանությունները, երիտասարդությունը, բոլոր շերտերը։

Եվ մենք Վարդանանց ոգու բարեխոսությունն ենք հայցում մեր կյանքից ներս, որպեսզի առատ, խաղաղ, առողջ և ամենակարևորը՝ հաշտության ճանապարհներով ընթանա մեր հայրենական կյանքը”,- ասաց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն իր խոսքում նշեց, որ կուսակցության երիտասարդական կազմակերպությունը 7 տարի ավանդաբար նշում է այս տոնը և դեռ տասնյակ տարիներ կնշի այն։ “5-րդ դարում հայոց սուրը կտրեց պարսկականության հայաստանյան արշավի ճանապարհը, և Մամիկոնյանները կարողացան հանուն Աստծո և հայրենիքի պայքարել։ Եվ այդ խորհուրդը, որ տրված է այսօր՝ մեռնել և մեռցնել հայրենիքի համար, հասել է մեզ՝ երիտասարդներիս։

Վարդանանք մեծ օրինակ ծառայեցին բոլոր հայորդիներին, ինչն ունեցավ նաև դաստիարակչական նշանակություն։ Ամենամեծ գնահատականը Վարդանանց պատերազմին տվեց մեծն հայրենասեր Գարեգին Նժդեհը՝ ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել։ Այս է Վարդանանց խորհուրդը, որ հասել է մեզ։ Եվ մենք՝ երիտասարդներս, դրա կրողն ենք ու պետք է կարողանանք այն պատգամել հաջորդ սերունդներին”,- նշեց Կարեն Ավագյանը։

Henaran.am-ին փոխանցում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ