24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հնդկաստանը հայերի աչքերով

Հնդկաստանի Հանրապետության  օրվա 63-րդ տարեդարձին նվիրված հունվարի 20-ից 22-ը “Նարեկացի” արվեստի միությունում կկայանա “Հնդկաստանը հայերի աչքերով” թեմայով լուսանկարների ցուցահանդեսը:  Լուսանկարների հեղինակներն են այն հայերը, ովքեր եղել են Հնդկաստանում: Միաժամանակ ցուցահանդեսը, ըստ կազմակերպիչների,  կհամախմբի հնդկական մշակույթով հետաքրքրվողներին, ինչպես նաեւ այն առիթ է մեկ անգամ  հայ-հնդկական ամբողջ համայնքի խնդիրները քննարկելու: Ցուցահանդեսի գաղափարը` “Հայ-հնդակական Բարեկամություն” ՀԿ-ն է, որին […]

Նոր զարգացումներ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունից

Թուրքիայի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել հայազգի լրագրող Հրանտ Դինքին սպանողի հանցակիցներից մեկին: Այս մասին տեղեկացնում է “Ամերիկայի ձայն” ռադիոկայանը` վկայակոչելով թուրքական “Հուրիեթ”-ին: Դատավորները երեքշաբթի օրն անցկացված դատական նիստի ընթացքում Հասին Հայալին մեղավոր են ճանաչել Հրանտ Դինքի սպանությունը հրահրելու մեջ եւ դատապարտել ցմահ ազատազրկման: Հայալից եւ գործով անցնող այլ անձանցից դատարանը սակայն հանել է ահաբեկչական […]

Արմեն Աշոտյանը “Ֆեյսբուք”-ում ասուլիս կտա

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2012 թվականի ոլորտի անելիքները հանրությանը կներկայացնի ասուլիսով: “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր պատին նախարարը տեղեկացնում է վաղը կայանալիք մամլո ասուլիսի մասին եւ բավականին ուշագրավ ու հայ նախարարների համար ոչ ավանդական առաջարկությամբ հանդես գալիս: Արմեն Աշոտյանը “Ֆեյսբուք”-ի օգտատերերին խնդրում է ներկայացնել այն հարցերը, որոնք առավելապես հետաքրքրում են եւ խոստանում ասուլիսի […]

Եղբայրասպանը հոգեկան հիվանդ չէ

Մասիս քաղաքի 27-ամյա Արմեն Քալաշյանը, որը անցած տարվա դեկտեմբերի 23-ին սպանել էր եղբորը` 25-ամյա Էրիկ Քալաշյանին, չի տառապում որեւէ հոգեկան հիվանդությամբ: Հիշեցնենք, որ եղբայրները այդ օրը երեկոյան ընթրելիս ալկոհոլ են օգտագործել, հետո կենցաղային մի հարցի շուրջ սկսել են վիճել: Վեճը ծեծռտուքի էր փոխվել, ու ավագ եղբայրը վերցնելով դանակը սպանել էր կրտսերին: Նշանակված դատաբժշկափորձաքննական հետազոտությունների արդյունքում […]

Ցմահ դատապարտյալները դիմել են ՀՀ նախագահին

“Էրեբունի”  ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալներ նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Դատապարտյալները միացել են Ֆելիքս Գեւորգյանի նամակին եւ հայտնել իրենց նկատմամբ կատարվող ապօրինությունների մասին: “Ներկայում ստորագրած դատապարտյալներից “Էրեբունի” ՔԿՀ-ից հայտնում եմ Ձեզ, որ մեր իրավունքները կապված մեր պայմանական վաղաժամկետ ազատման հետ պարբերաբար խախտվում են առանց պատճառի, քանի որ մշտապես ասվում է` նախագահի ներքին հրամանն […]

Գոլդ համարները չեն փրկի

“Աքիլլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը խոսելով Երեւանում    իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման գործընթացից` ասաց, որ ինքը սկզբում մտավախությունն է ունեցել, որ ոչ բոլոր մեքենաների համարները կֆիքսվեն: “Կարծում էի,   հատկապես գոլդ համարների, պաշտոնյաների եւ պատգամավորների  կողմից կատարած խախտումները չեն արձանագրվի, սակայն համոզված եմ, որ  գործընթացն այնպիսին է, որ հնարավոր […]

Աշխատանքի է հրավիրում Երեւանի քաղաքապետարանը

Երեւանի քաղաքապետարանը, Չինաստանից ներկրվող նոր ավտոբուսներով  մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար, աշխատանքի է հրավիրում վարորդական իրավունքի “D” կարգ ունեցող փորձառու վարորդների։ Աշխատանքային պայմաններին ծանոթանալու եւ առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010)51–41-98, (010)46-29-71 կամ (010)39–16–53 հեռախոսահամարներով։     Երեւանի քաղաքապետարան

Սերժ Սարգսյանը պատրաստակամ է շարունակել երիտասարդների հետ ծրագրերի քննարկումը

ՀՀ նախագահ, Երեւանի պետական համալսարանի  խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին: Խորհրդի կողմից հաստատված օրակարգը ներառել է ԵՊՀ ռեկտորի հաշվետվությունը 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ համալսարանի 2011թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականի ու 2012թ. ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշվի հաստատման վերաբերյալ հարցերը: Մինչ օրակարգին անցնելը, նախագահն անդրադարձել է տարիներ […]

Առաջիկա ընտրությունները անկյունաքարային նշանակություն կունենան

Այսօր ողջ հանրային կյանքը ընկղմված է նախընտրական մրցապայքարի մեջ եւ շատ բան ենթարկվում է այդ մրցապայքարի գրված եւ չգրված կանոններին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք է հայտնել Քրիստոնեա-դեմոկրատական միության /ՔԴՄ/ նախագահ Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքով,  առաջիկա ընտրությունները անկյունաքարային նշանակություն կունենան ՀՀ-ԵՄ համընթաց եւ մեր աշխարհա-քաղաքական հետագա զարգացումների համար: “Մենք կանգնած ենք  լրջագույն հնարավորության առջեւ: […]

ԱՊՊԱ-ն մի մոռացեք. ոստիկանություն

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ “Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին” եւ “Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին” ՀՀ օրենքների համաձայն, ԱՊՊԱ պայմանագիր ունենալը, ինչպես նաեւ տեխնիկական զննության եւ ԱՊՊԱ կտրոնները տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր են, իսկ դրանց բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին կնքել ԱՊՊԱ պայմանագրեր եւ տրանսպորտային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի