24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երուսաղեմի հայերին արգելում են օգտվել Հայոց պատրիարքարանի տարածքում գտնվող ավտոկանգառից

Երուսաղեմի հայերը դժգոհություն են հայտնել այն կապակցությամբ, որ իրենց արգելել են օգտվել Հայոց պատրիարքարանի տարածքում գտնվող ավտոկանգառից, հայտնում է իսրայելական “Հաարեց” թերթը: Ավտոկանգառը, որը մասամբ գտնվում է պատրարքարանի հողերի վրա, 1970-ականներին վարձակալել է հրեական թաղամասի զարգացման ընկերությունը: Տասնյամյակներ շարունակ բոլորին, ինչպես նաեւ հայերին, թույլատրվել է օգտվել ավտոկանգառից, թեեւ` ավելի բարձր վճարով: Սակայն 2 տարի առաջ […]

Ինչը կարող էր լինել 26-ամյա երիտասարդի սպանության դրդապատճառ

Ըստ ոստիկանության, փետրվարի 4-ին՝ ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Արտակ Սիմոնյանի դիակը: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում գտնվող վարսավիրանոցի մոտ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Արտակ Սիմոնյանի […]

Ուժայինները կիրակի` նախագահականում էին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի` նախորդ կիրակի նախագահականում տեղի է ունեցել ուժային կառույցների ղեկավարների հավաք: Այն տեւել է մոտ 2,5 ժամ: Թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանին են ներկայացվել ուժային կառույցների` ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ վերլուծություններ: Բացի այդ, իշխանական վերնախավի հանձնարարությամբ շարունակում են փակ հարցումներ անցկացնել` պարզելու, թե երկրի ներսում ովքեր ունեն ազդեցություն, որքան, ինչ շրջանակների վրա: Խոսք է […]

Սոֆի Մխեյանի տեսահոլովակը` ԱԺ-ի հաշվին. Չորրորդ ինքնիշխանություն

Երեկ Ազգային ժողովի աշխատանքային առաջին օրը Աժ-ում այնքան ցուրտ էր, որ պատգամավորների շրջանակներում անեկդոտ ծնվեց, թե երեւի երգչուհի Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ է նկարահանում: Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանությունն” ու շարունակում.”Բանն այն է, որ Աժ ղեկավարությունը որոշել է խնայողություններ անել նաեւ շենքը նորմալ ջեռուցելու հարցում: Իսկ այս հարցում “շեֆը” Աժ աշխատակազմի նորանշանակ ղեկավարն է` […]

“Կենտրոնի” Պետրոսը ԲՀԿ-ով պատգամավոր. Առավոտ

“Ես քաղաքականությունը պատկերացնում եմ որպես թիմային աշխատանք եւ տեսնում եմ, որ ԲՀԿ-ն լուրջ թիմ ներկայացնելու պոտենցիալ ունի, եւ վստահ եմ, որ նաեւ Հանրապետականը ներքին լուրջ բարեփոխումների կգնա, մյուս կողմից էլ` կա ՀԱԿ-ը, եւ այս երեք փոխզսպումներով խորհրդարանը, որը համալրված կլինի պրոֆեսիոնալներով, շատ դրական էֆեկտ կարող է ունենալ երկրի համար: Այս պարագայում ես ինձ տեսնում եմ […]

Մանկապիղծի հարազատները ժամանակ են ձգում. Հայկական ժամանակ

“Միքայելյան” վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը “Հայկական ժամանակ” թերթի հետ զրույցում հայտնել է, որ եթե այսօր-վաղն էլ մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոոսյանի հարազատները նրա վիրահատության համար համաձայնություն չտան, իրենք ստիպված կլինեն Տեր-Պողոսյանին դուրս գրել հիվանդանոցից, ինչից հետո նա կրկին կտեղափոխվի մեկուսարան: Ըստ թերթի, աղիքային քաղցկեղի վիրահատության համար “Երեւան-Կենտրոն” ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված Տեր-Պողոսյանը նախորդ շաբաթ […]

՛՛Դզող փչողական՛՛՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն իրականություն … օրվա կադր

  Հրազդանի ավտոպահեստամասերի խանութներից մեկում, ի շարս, պահեստամասերի կախված է նաեւ Հայաստանի պետական դրոշը: Հավանաբար խանութի տնօրինությունը մտածել է, որ Ծաղկաձոր տանող ճանապարհի վրա գտնվող խանութից օգտվում են նաեւ արտասահմանցիներ, եւ ցանկացել է Հայաստանի խորհրդանիշներից մեկի գովազդը  այդպես անել:  

Երիցյանը ծեծել է երիտասարդին, ապա մտցրել մեքենայի բեռնախցիկը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, փետրվարի 4-ին, ժամը 15:00-ին, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Երեւանի Պարոնյան փողոցում գործող “Ուրարտու” ռեստորանի մոտից, հանցագործություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նշված ռեստորանի գործադիր տնօրեն, 45-ամյա Աշոտ Երիցյանին: Ըստ ոստիկանության հաղորդագրության, Երիցյանը` փետրվարի 2-ի ժամը 20.00-ից մինչեւ փետրվարի 3-ի ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում, մի կնոջ հետ միասին Պարոնյան փողոցում գործող […]

Ադրբեջանցի հաքերները 3-րդ անգամ կոտրել են հայկական կայքը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ արդեն մեկ շաբաթից ավել է, որ չի գործում ֆեդերացիայի պաշտոնական sambօ.am կայքը, ինչն ըստ կայքը պատրաստող և շահագործող ‘’Ալտեզա’’  ընկերության մասնագետների` ադրբեջանցիների հաքերների, ձեռքի գործն է, քանի որ կայքի գլխավոր էջում զետեղված ՀՀ և ԼՂՀ միացյալ քարտեզների փոխարեն բացվում էր այդ պետության դրոշը: Ի դեպ, սա համանման երրոդ դեպքն […]

Սեքսն ավելին է, քան պարզապես սիրո արտահայտում

Եթե դուք ժամանակ չունեք սպորտային դահլիճ գնալու, որպեսզի լավ ֆիզիկական վիճակում լինեք, ապա հիշեք սեքսի մասին: Այն լավագույն ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է, որը ոչ միայն հաճույք է պատճառում, այլ նաեւ առողջությանն է օգուտ տալիս: Սեքսով զբաղվելու ընթացքում հնարավոր է 150-350 կալորիա ծախսել, ինչպես նաեւ բարելավել  արյան շրջանառությունը, որի արդյունքում մի շարք օրգաններ եւ գլխուղեղ ավելի շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի