27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

… Գործ ունենք մանյակների հետ. Հայկ Գեւորգյանը գնալու է մինչև Եվրոպական դատարան

“’Կարեւորն այն է, որ ոչ ոք չի հավատացել, որ ես վրաերթի եմ ենթարկել այդ մարդուն եւ թողել ու գնացել։ Ես ինչպե՞ս կարող էի մարդուն անօգնական թողնել եւ հեռանալ’’, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ‘’Հայկական ժամանակ’’ օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը։ Հիշեցնենք, որ  Հայկ Գեւորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նա նշեց, որ իր համար […]

Թուրքիայի իշխանությունները համաձայնել են վերակառուցել հայկական գերեզմանատան քանդված հատվածը

Պոլսի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Թուրքիայի իշխանությունները համաձայնել են վերակառուցել հայկական գերեզմանատանը կից շինությունը, որը ավերել էին մի քանի օր առաջ: Տարածքը պետք է ծառայեր որպես մատուռ եւ պահակատուն: Մալաթիայի քաղաքապետարանի ներկայացուցիչները հայտարարաել էին, թե իրականում սխալմունք է տեղի ունեցել, որ պետք է քանդվեր միայն պահակատունը, քանի որ բնակիչները դժգոհել են, թե այն […]

Ադիբեկյանի վարկածը Հրազդանի քաղաքապետի ընտրություններից առաջ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ասաց, որ Հրազդանում գործող քաղաքապետը` Արամ Դանիելյանն, ունի  թվային և հոգեբանական առումով գերակայություն: Հիշեցնենք, որ այս կիրակի` փետրվարի 12-ին քաղաքապետի ընտրություններ են սպասվում: Քաղաքապետի թեկնածուները երկուսն են. գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, ում պաշտպանում է ՀՀԿ-ն եւ ազատամարտիկ, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Ըստ Ադիբեկյանի`  Սասուն Միքայելյանին նախընտրող մարդկանց 1/3-ը չի հավատում, […]

Հունաստանի եւ Թուրքիայի սահմանն այսուհետ կբաժանվի պատով

Հունաստանը սկսել է կառուցել պատ Թուրքիայի հետ սահմանի վրա, հայտնում է “Интерфакс”-ը: Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Քրիստոս Պապուցիսի խոսքով` պատի կառուցման նպատակն է նվազեցնել անօրինական գաղթականների մուտքը Եվրոպա: Նախարարն ընդգծել է, որ Հունաստանը “հասանելի” չէ բոլորի համար եւ թույլ չի տա, որ իր երկրի միջոցով գաղթականները կարողանան ներխուժել Եվրամիության այլ երկրներ: Պատը շրջապատված կլինի փշալարի […]

Երուսաղեմի հայերին արգելում են օգտվել Հայոց պատրիարքարանի տարածքում գտնվող ավտոկանգառից

Երուսաղեմի հայերը դժգոհություն են հայտնել այն կապակցությամբ, որ իրենց արգելել են օգտվել Հայոց պատրիարքարանի տարածքում գտնվող ավտոկանգառից, հայտնում է իսրայելական “Հաարեց” թերթը: Ավտոկանգառը, որը մասամբ գտնվում է պատրարքարանի հողերի վրա, 1970-ականներին վարձակալել է հրեական թաղամասի զարգացման ընկերությունը: Տասնյամյակներ շարունակ բոլորին, ինչպես նաեւ հայերին, թույլատրվել է օգտվել ավտոկանգառից, թեեւ` ավելի բարձր վճարով: Սակայն 2 տարի առաջ […]

Ինչը կարող էր լինել 26-ամյա երիտասարդի սպանության դրդապատճառ

Ըստ ոստիկանության, փետրվարի 4-ին՝ ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Արտակ Սիմոնյանի դիակը: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում գտնվող վարսավիրանոցի մոտ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Արտակ Սիմոնյանի […]

Ուժայինները կիրակի` նախագահականում էին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի` նախորդ կիրակի նախագահականում տեղի է ունեցել ուժային կառույցների ղեկավարների հավաք: Այն տեւել է մոտ 2,5 ժամ: Թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանին են ներկայացվել ուժային կառույցների` ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ վերլուծություններ: Բացի այդ, իշխանական վերնախավի հանձնարարությամբ շարունակում են փակ հարցումներ անցկացնել` պարզելու, թե երկրի ներսում ովքեր ունեն ազդեցություն, որքան, ինչ շրջանակների վրա: Խոսք է […]

Սոֆի Մխեյանի տեսահոլովակը` ԱԺ-ի հաշվին. Չորրորդ ինքնիշխանություն

Երեկ Ազգային ժողովի աշխատանքային առաջին օրը Աժ-ում այնքան ցուրտ էր, որ պատգամավորների շրջանակներում անեկդոտ ծնվեց, թե երեւի երգչուհի Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ է նկարահանում: Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանությունն” ու շարունակում.”Բանն այն է, որ Աժ ղեկավարությունը որոշել է խնայողություններ անել նաեւ շենքը նորմալ ջեռուցելու հարցում: Իսկ այս հարցում “շեֆը” Աժ աշխատակազմի նորանշանակ ղեկավարն է` […]

“Կենտրոնի” Պետրոսը ԲՀԿ-ով պատգամավոր. Առավոտ

“Ես քաղաքականությունը պատկերացնում եմ որպես թիմային աշխատանք եւ տեսնում եմ, որ ԲՀԿ-ն լուրջ թիմ ներկայացնելու պոտենցիալ ունի, եւ վստահ եմ, որ նաեւ Հանրապետականը ներքին լուրջ բարեփոխումների կգնա, մյուս կողմից էլ` կա ՀԱԿ-ը, եւ այս երեք փոխզսպումներով խորհրդարանը, որը համալրված կլինի պրոֆեսիոնալներով, շատ դրական էֆեկտ կարող է ունենալ երկրի համար: Այս պարագայում ես ինձ տեսնում եմ […]

Մանկապիղծի հարազատները ժամանակ են ձգում. Հայկական ժամանակ

“Միքայելյան” վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը “Հայկական ժամանակ” թերթի հետ զրույցում հայտնել է, որ եթե այսօր-վաղն էլ մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոոսյանի հարազատները նրա վիրահատության համար համաձայնություն չտան, իրենք ստիպված կլինեն Տեր-Պողոսյանին դուրս գրել հիվանդանոցից, ինչից հետո նա կրկին կտեղափոխվի մեկուսարան: Ըստ թերթի, աղիքային քաղցկեղի վիրահատության համար “Երեւան-Կենտրոն” ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված Տեր-Պողոսյանը նախորդ շաբաթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված