27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կալիֆորնիայի համասեռամոլները տոնում են իրենց հաղթանակը /վիդեո/

ԱՄՆ-ի դաշնային վճռաբեկ դատարանը ոչ սահմանդրական է հռչակել Կալիֆորնիա նահանգում միասեռ ամուսնությունների արգելքը, որն ընդունվել էր նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի ժամանակ: Այս որոշումն ընդունել է 3 դատավորներից բաղկացած խումբը, որոնցից 2-ը արգելքը չեղյալ հայտարարելու կողմնակից են, իսկ 3-րդը չի համաձայնվել նրանց հետ, հայտնում է “Associated Press”-ը: Արդյունքում` դաշնային դատարանը հետեւել է Սան-Ֆրանցիսկոյի քաղաքային դատարանի որոշմանը, որը […]

Զոհերի թվի աննախադեպ աճ Սիրիայում /վիդեո/

Սիրիայի կառավարական զորքերի կողմից Հոմս քաղաքի ռմբակոծման արդյունքում առնվազն 47 մարդ է սպանվել, հայտնում է “Reuters”-ը: Հիմնական հարվածը Բոբ-Ամրո թաղամասի վրա է եղել, որտեղ վերջին 2 օրվա ընթացքում ավելի քան 100 մարդ է մահացել, իսկ թաղամասը գրեթե ամբողջովին ավերվել է: Հոմսի ռմբակոծումը սկսել է փետրվարի 4-ին եւ մինչ հիմա չի դադարում: 4 օրվա ընթացքում մոտ […]

Եվրոպայի գեղեցկության “Օլիմպոսը” գրաված հայ տատիկին ընդունել է Սոֆիայի քաղաքապետը /վիդեո, ֆոտո/

‘Ուրախ եմ, որ հայ տատիկի հավաքական կերպարը ճանաչեց ամբողջ աշխարհը, եւ իր արժանիքներով գրավեց մրցույթում առաջին տեղը’,- այսօր Հենարան մամուլի ակումբում ագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 52-ամյա Լուիզա Ծատուրյանը, ով հաղթել էր վերջերս Բուլղարիայի մայրաքաղաք  Սոֆիայում կայացած Միսիս Տատիկ Տիեզերք միջազգային գեղեցկության մրցույթում: Ալավերդիում բնակվող պարուսույց տատիկը լավագույնն է ճանաչվել մրցույթին հայտ ներկայացրած 300 մասնակիցների մեջ: […]

Ի՞նչ է սպասվում Մարգարին

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննություն երեկվանից թեւակոխել է նոր փուլ: Վկաների հարցաքննության ավարտից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը անցավ ամբաստանյալների ցուցմունքներին: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, […]

Վառելու ուրիշ բան չունինք. գազը կտրեց նպաստը

Գյումրեցի սոցիալապես մի քանի անապահով ընտանիքներին հատկացվող նպաստը փետրվարից այլեւս չի տրամադրվելու: Նրանք այդ մասին իմացան համապատասխան փոստային բաժանմունքից, երբ փորձեցին սովորականի նման ստանալ նպաստը:  : “Մենք գումարները բաժանում ենք այն ցուցակներով, որոնք նախապես ուղարկվում են: Պատճառները չենք կարող նշել”,-ասացին փոստային բաժանմունքում: Սակայն աշխատակիցներից մեկը, որը տեղյակ էր գործից, նպաստառուներին ասաց, որ  համակարգից դուրս են մնում […]

ԱԳՆ խոսնակն ու “Առավոտի” լրագրողը ՀՀԿ ցուցակում. Հայացք

Ըստ “Հայացք” օրաթերթի “Առավոտ” օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավոր կդառնա ՀՀԿ ցուցակով: Թերթի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ  առաջին անգամ է լսում այդ մասին, բայց դեմ չի լինի եւ կցանկանա պատգամավոր դառնալ:“Իսկ մեր  աղբյուրները վկայում են, որ նա անպայման կընդգրկվի իշխող կուսակցության նախընտրական ցուցակում”,-գրում է “Հայացքը”: Մեկ այլ հրապարակման […]

Երեւանի քաղաքապետի խորհրդականը արժանացել է “Գեներալ Մադաթովի անվան” շքանշանի

Փետրվարի 7–ին Մոսկվայի տանը տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանին “Գեներալ Մադաթովի անվան շքանշանով” պարգեւատրելու արարողությունը։ Այս մրցանակը սահմանվում է ամեն տարի Մարդկության Համաշխարհային բարեգործական հիմնադրամի կողմից մշակութային ժառանգության վերածննդի, մարդկանց անշահախնդրորեն ծառայելու եւ հումանիզմի գաղափարները կյանքի կոչելու վեհ եւ պատվավոր գործում մեծ ավանդ ունենալու համար։ Արամ Սուքիասյանն արժանացել է սույն մրցանակին ՀՀ Անկախության […]

ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը դիմելու է խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ/վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, փետրվարի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ավարտվել են գործով վկաների հարցաքննությունները, եւ դատարանը պետք է լսի ամբաստանյալներին: Առաջինը դատարանը փորձեց լսել ՃՈ տնտեսական բաժնի նախկին […]

Ի՞նչ են փնտրում հայերը Ֆեյսբուքում

Ֆեյսբուք, Ֆեյսբուքցի, ֆեյսբուքամոլ, ֆեյսբուքահայ, ֆեյսբուքահայություն… արտահայտություններ, որոնք շուրջ երեք տարի է, ինչ գերակշռում են մեր առօրյա զրույցներում: Հայ օգտատերերի թիվն օրեցօր աճում է, մենք Ֆեյսբուքում ենք անցկացնում մեր ազատ ժամանակի մեծ մասը, այստեղ գտնում ենք վերջին թարմ լուրերը՝ շնորհիվ խմբերում լրատվական կայքերի միջև ծավալված մրցավազքի: Ավելին, ձևավորվել է ֆեյսբուքահայության միասնական ճակատ, որը քայլեր է ձեռնարկում […]

Զինդատախազի մոտ ախտորոշվել է հիպերտոնիկ կրիս, վիճակը բավարար է

Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ  Կոստանյանի առողջությանը վտանգ չի սպառնում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Նաիրի” բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սիրանույշ Մարտիրոսյանը: “Նրա մոտ ախտորոշվել է հիպերտոնիկ կրիս, այժմ Կոստանյանի վիճակը բավարար է գնահատվում: Տեսողության կորուստ հիվանդը չունի”,-ասաց տիկին Մարտիրոսյանը: Թե երբ զինդատախազը դուրս կգրվի հիվանդանոցից` պարզ չէ: “Չեմ կարող օր ասել, նա դեռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված