«Սա ևս մեկ ծանր հարված է մեր պետությանը, ջարդում է մեր երկրի ու բանակի ողնաշարը»
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձել է ՊՆ-ի նոր նախագծին, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե բավականին մեծ գումար վճարելու պայմանով: «Վճարիր 60 հազար դոլար եւ խուսափիր երկամյա զինծառայությունից։ Այս գովազդը տարածում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։ Սա անբարոյականություն է։ Իհարկե։ Բայց ոչ […]





































