«Նիկոլ Փաշինյանի հրամանով Հայաստանի մեջ կը նկատուիմ անբաղձալի տարր»․Մուրադ Փափազյանին արգելել են մտնել Հայաստան․նրան օդանավակայանից դուրս չեն թողել
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի բարեկամներ, Մեծ ցաւով կը տեղեկացնեմ, որ երէկ արգիլուեցաւ ինծի մտնել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրամանով Հայաստանի մէջ կը նկատուիմ անբաղձալի տարր: Ոստիկանութիւնը առաջնորդեց զիս դէպի վերադարձի օդանաւ, երբ մինչ նոր հասած էի արդէն Երեւան, ուր մուտքին զիս կասեցուցին […]








































