174-րդ դպրոցը պարգևատրվեց համակարգչով
Հոկտեմբերի 19-ին ՛՛Dasaran.am՛՛ կրթական ծրագիրը հյուրընկալվեց Երևանի թիվ 174 դպրոցում: ՛՛Dasaran.am՛՛ կրթական ծրագրի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ դպրոցը պարգևատրվեց համակարգչով և բազմաթիվ այլ նվերներով, ինչը նպատակ ունի հեշտացնել Dasaran.am-ի ՛՛Էլեկտրոնային մատյան՛՛ բաժնում դպրոցի կողմից կատարվող անհրաժեշտ մուտքագրումները: Այցելության ընթացքում տեղի ունեցավ հանդիպում ՛՛Dasaran.am՛՛-ի հիմնադիր Սուրեն Ալոյանի և 174 դպրոցի աշակերտների միջև, անցկացվեց ինտելեկտուալ հարցերից կազմված վիկտորինա-խաղ, […]





































