11 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Դոդ, բռնարար… մեծարգո պարոն Ծառուկյանին

Սիդնեյից Տիգրան Հովհաննիսյանը բաց նամակ է հղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

 “Մեծարգո պարոն Ծառուկյան,

Հետեւում էի բրյուսելյան Ձեր այցի լուսաբանմանը: Այն մարդիկ, ովքեր գրել են Ձեր հանդիպման մամլո հաղորդագրությունը կա՛մ տգետ են, կա՛մ իսկապես որոշել են Ձեզ կործանել: Եվրոպաշտոնյայի հետ խոսակցության մեջ ինչ-որ կոնտեքստում հնչած կամ չհնչած, ամենայն հավանականությամբ որեւէ արձագանք չստացած՝ կոռուպցիայի մասին նախադասությունը խցկելը տեքստի մեջ ոչ միայն փորձի բացակայություն է, այլեւ նախադեպ, որից կզգուշանան ապագայում բոլոր պաշտոնյաները, ում հետ կփորձեք հանդիպել: Դուք բացեցիք պանդորայի արկղը:

Հիմա արդեն լեգիտիմորորեն Ձեր գլխին կթափվեն բոլոր տիպի “դոդ”, “բռնաբար”, “անգրագետ”, “գող” ու նման արտահայտությունները: Հավատացնում եմ՝ էլ չեք կանգնեցնի: Դուք հիմա դուրս կգաք բաց դաշտ ու նոր կհասկանք ինչ ա թափվելու ու ինչ ծավալով: Ձեր նյարդերը տեղի կտան: Հավատացեք, մի 7 օրում տեղի կտան: Այդ ժամանակ նայեք մի հիմարություն չանեք: Հիշեք այն բոլոր տղերքին, որ անհամբեր սպասում են այդ հիմարությանը, որը Ձեր վերջը կտա, ու իրանք կբաժանեն Ձեր ունեցվածքը: Ես “Դոդի Գագո” արտահայտությանը դեմ եմ՝ հուսամ հասկանում եք ասածիս իմաստը: Բարին ընդ Ձեզ”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ