05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Աշխատել է Քոչարյանի հետ, պարապել ՕԵԿ առաջնորդին. Ժողովուրդ

“Ազատ դեմոկրատներ”-ի  փոխնախագահ, ՀՀ նախագահի հավանական թեկնածու, ընդդիմադիր Անուշ Սեդրակյանը բավական ուշագրավ անցյալ ունի: Ժամանակին նա եղել է Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտը, այնուհետեւ` Արթուր Բաղդասարյանի օգնականը`Աժ նախագահ աշխատած տարիներին: Ընդ որում, Սեդրակյանի օգնությունը եղել է Բաղդասարյանին անգլերեն սովորեցնելը: Այսօր, սակայն, նրանց մեջ չկան նախկին մտերիմ հարաբերությունները: “Մենք եղել ենք գործնական եւ աշխատանքային փոխհարաբերությունների մեջ: Դե հիմա, քանի որ աշխատանքային բան չկա, բնականաբար, հարաբերություններ չկան”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել է Ա. Սեդրակյանը: Իսկ Աժ նախկին նախագահին անգլերեն սովորեցնելը նա նորմալ է համարում. “Ես կարծում եմ, եթե մարդը մասնագիտությամբ դասախոս է, շատ նորմալ է, եթե կարողանա իր գիտելիքները փոխանցել`անկախ մարդու տարիքից եւ հնարավորություններից: Ես ամբողջ կյանքում գիտելիքի իմացությանը կողմ եմ եւ ասեմ, որ այո, նման դասեր եղել են”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ