17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դաժան կադրեր. ուսուցիչները քարշ են տվել կույր աշակերտին /վիդեո/

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի դպրոցներից մեկում ուսուցիչները ֆիզիկական ուժ են կիրառել կույր աշակերտի նկատմամբ: Նրանցից երկուսը երեխային քարշ են տվել դպրոցի միջանցքում, իսկ երրորդը քայլել է նրանց ետեւից` առանց որեւէ կերպ միջամտելու: Ուսուցիչներին հեռացրել են աշխատանքից:

Դպրոցի տեսախցիկները ֆիքսել են դեպքը: Տեսագրության մեջ երեւում է` ինչպես է տղան ձեռքերով ծածկում գլուխը: Միջադեպից հետո նա օգնության է դիմել դպրոցի բուժքրոջը: Անձնակազմի խոսքով` հետագա բուժման կարիք երեխան չունի:

Դպրոցի տնօրինությունը հայտնել է, որ միջադեպի մասին իմացել է միայն մեկ շաբաթ անց եւ անմիջապես դիմել են իրավապահ մարմիններին:

Երեխայի ծնողները, ովքեր պնդում են, թե տեսագրությունը չեն տեսել, հրաժարվել են դատական հայց ներկայացնել ուսուցիչների դեմ: Չնայած դրան ուսուցիչներից մեկի հանդեպ արդեն մեղադրանք է հարուցվել` երեխայի հետ դաժան վերաբերմունքի համար: Մյուսին երեխայի ընտանիքն արդարացնում է` նշելով, որ նա երկար ժամանակ աշխատել է իրենց երեխայի հետ եւ չէր կարող նրան վնաս պատճառել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ