02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Քաղաքագետը չի բացառում ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի առաջնորդների միավորումը

Խոսելով քաղաքական ուժերի հավանական միավորումների մասին՝ “Կովկաս” ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը բացառեց  միասնական թեկնածու  լինելը: ՛՛Հայաստանում միասնական թեկնածու չի լինում, նման բան չի կարող լինել՛՛,- շեշտեց քաղաքագետը՝հավանական համարելով նաեւ Գագիկ Ծառուկյանի եւ Լեւոն Տեր Պետրոսյանի միավորումը:

՛՛Եթե խորհրդարանական ընտրության արդյունքում կողմերի հավաքած ձայները հաշվենք ու միավորենք կլինի մոտ 40 տոկոս, որը լուրջ ցուցանիշ է,իսկ բացարձակապես բոլոր ընդդիմադիրների միավորում չի լինի՛՛,- հավելեց քաղաքագետը: Անդրադառնալով Henaran.am-ի այն դիտարկմանը, թե ընտրապայքարը կարելի է որակել որպես նախորդ երկու նախագահների պայքար ընդդեմ գործող նախագահի՝ քաղաքագետը նշեց, որ  ինքը այն կարծիքին չի, թե  ԲՀԿ-ն Քոչարյանն է:  ՛՛Սա Ծառուկյանի հետաքրքրությունների շրջանակն է եւ Ծառուկյանի պայքարն է: Այո՛, ԲՀԿ-ն ստեղծվել է Քոչարյանի լուրջ մասնակցությամբ, իսկ ինչ-որ կատարվում է հիմա Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի հետաքրքրությունների սահմաններում է, եւ ոչ թե մեկ ուրիշի՛՛,- Henaran.am-ի հետ զրույցը եզրափակեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ