14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաստանից Հայաստան է ներկրվել դեղամիջոցների խոշոր խմբաքանակ

Հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների  կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն  դեղամիջոցների խոշոր  խմբաքանակի մաքսանենգ ներկրման դեպք: ՀՀ քաղաքացի Մանվել Խաչատրյանին պատկանող ավտոմեքենայի հատուկ հարմարեցված  թաքստոցներից հայտնաբերվել է 32 անուն  դեղամիջոց, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 10 մլն դրամ: Տվյալ դեղամիջոցները Հայաստանում ունեն լայն  պահանջարկ, սակայն համապատասխան պետական մարմինների  […]

Վարդենիսի-Շորժա երկաթգծում 4 վագոն դուրս է եկել գծից

Հոկտեմբերի 22-ին, ժամը 10:51-ին, ‘Հարավկովկասյան երկաթուղի’ ՓԲԸ ավագ դիսպետչեր Ահարոնյանից ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 09:45-ին Վարդենիսի-Շորժա երկաթգծի 165-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում գծերից դուրս է եկել 4 բեռնատար վագոն /դատարկ/, տուժածներ չկան: Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ:  

Հայաստանում հայտնաբերվել է սիբիրյան խոցի դեպք

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են համաճարակաբանական հետազոտություններ, իրականացվել՝ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: Հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով իրականացվող բակային համայցերի  արդյունքում հոկտեմբերի 17-ին հոսպիտալացված սիբիրյան խոց կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները հետևյալն են. մեկի մոտ սիբիրյան խոց  հիվանդությունը հաստատվել […]

Կբարելավվեն գազի և ջրի ենթաոլորտները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Հայաստանի տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ: ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է հանրային ծառայությունների ոլորտի առաջարկությունների փաթեթը, որը ներառում էր բնական գազի և ջրի ենթաոլորտները: Այս ոլորտներում ուսումնասիրվել են միացման և սպասարկման ընթացակարգերը: […]

‘Հարսնաքարի’ գործով դատավորը գնաց խորհրդակցության /լրացվում է/

Ավան եւՆորՆորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը “Հարսնաքարի”գործով  մերժեց ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանի դատավարին ինքնաբացարկի միջնորդությունը: Արդեն երկրորդ անգամ է բացարկ հայտնվում դատավորին: Այնուհետեւ նույն պաշտպանը  բացարկը հայտնեց դատախազ  Արթուր Դավթյանին: Դատավորը մտավ խորհրդակցական սենյակ՝որոշում կայացնելու: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ […]

Իշխանության և պետականության միջև դեռևս լուրջ շփոթություն կա. Վարդան Օսկանյան

Նախկին արտգործ նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պետական հիմնասյուներին: Ըստ Օսկանյանի` Սահմանադրության և օրենքների հաճախակի խախտումներն ու արհամարհումները, ինչպես նաև դրանց խտրական կիրառումը էապես թուլացնում են ժողովրդի վստահությունը օրենքի նկտամամբ, իսկ իշխանության և պետականության միջև դեռևս լուրջ շփոթություն կա: ‘Բրիտանացի հայտնի պատմաբան, «Եվրոպա» մոնումենտալ աշխատության հեղինակ Նորման Դեյվիսը Financial Times-ի շաբաթավերջի […]

140 տարբեր օբյեկտներ ապահովված են WiFi համակարգով

Մայրաքաղաքում շարունակվում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով նախատեսված աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ արդեն ասֆալտապատվել է 1մլն 800 հազ. քմ ճանապարհ, զուգահեռ իրականացվել են նաև 330.000 գծամետր ճաքալցման աշխատանքներ: Տարեկան ծրագրով արդեն ավարտվել են նաև յոթ վերգետնյա անցումների կառուցման և շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է հսկողություն սահմանել փողոցների, ուղեանցերի ու կամուրջների տարածքների հիմնանորոգման […]

Վարչապետը հանձնարարել է Քասախ գետի վրա կամուրջ կառուցել

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ կառավարությունը, հրատապ ծրագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի Օշական գյուղում կառուցվելիք կամրջի շինարարության համար հատկացրել է համապատասխան ֆինանսական միջոցներ: Կամուրջը նախատեսված է ինչպես մարդատար, բեռնատար մեքենաների, այնպես էլ հետիոտնի համար: Նշենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքի բնակիչները ՀՀ վարչապետին ուղղված նամակով խնդրել էին կամուրջ կառուցել Քասախ գետի վրա` Օշականի մանկական առողջարանի հարևանությամբ: Խնդիրն […]

iPhone-ով ժայռապատկերի առեղծվածը բացահայտված է /վիդեո/

Վերջերս` սույն թվականի հոկտեմբերի 12-ին շինարարական աշխատանքների ժամանակ “Սիրող սրտեր” բնակելի թաղամասում հայտնաբերվել էր մի քարաբեկոր որի, վրա տարօրինակ ժայռապատկերներ էին արված: Ժայռապատկերի կենտրոնում պատկերված անհասկանալի իրը զարմանալիորեն նման էր ժամանակակից սենսորային հեռախոսի: Գտածոն “Էկոպանել Շին” ընկերության ղեկավարության կողմից հանձնվել էր հատուկ փորձագիտական ուսումնասիրության: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ քարը փորագրված է մոտավորապես   1-2 տարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված