20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Թմրափաթեթներ կնոջ տանը

Դեկտեմբերի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, Երևան քաղաքի Սասունցի Դավթի նրբանցքի և Կռիլովի փողոցի խաչմերուկից, ՛՛Սամանդ՛՛  մակնիշի  տաքսի ավտոմեքենայով,  բերման են ենթարկել 1961 թ. ծնված  Լևոն Բ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է  պոլիէթիլենային 2 տոպրակ՝ մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով, ծխախոտի փայլաթիթեղի 2 փաթեթ՝ նմանատիպ զանգվածներով, ինչպես ծխախոտի գլանակ` նույնանման զանգվածի պարունակությամբ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Լևոն Բ.-ն նշված փաթեթները   ձեռք է բերել Երևան  քաղաքի բնակչուհի, 1955 թ. ծնված Վարդիթեր Ա.-ից, որը նույն օրը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների պահանջով իր բնակարանից ներկայացրել է պոլիէթիլենային 7 տոպրակ՝ մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով` մոտ 59.5 գ ընդհանուր կշիռով: Վարդիթեր Ա.-ն բերման է ենթարկվել  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ: Հայտնաբերվածը  ուղարկվել է  փորձաքննության: Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ