22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բնապահպանության ոլորտի եկամուտները

Բնության հատուկ պահպանվող տարածք­ներում կատարված բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման դիտանցի ապահովումն, ինչպես նաև տնկարկների պահպանության և պաշտպանության իրակա­նա­ցման աշխատանքների արդյունքում 2011 թվականի 9 ամսվա հասույթը կազմել է 513210.6 հազ. դրամ, իսկ 2012 թվականի նույն ժամանակաշրջանում 557220.6 հազ. դրամ:

  2012 թվականի 9 ամիսների ընթացքում  2011 թվին նույն ժամանակաշրջանի համեմատ հասույթի աճը կազմել է 44010,0 հազ. դրամ կամ 8.5 %: Այս մասին այսօր կառավարությունում հայտնեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նախարարի տեղեկացմամբ՝ շրջակա միջավայրի աղտոտման, այդ թվում օդի աղտոտման դեմ պայքարի և թափոնների ուսումնասիրության աշխատանքների արդյունքում 2011 թվականի 9 ամսվա հասույթը կազմել է 96734,0 հազ. դրամ, իսկ 2012 թվականի նույն ժամանակաշրջանում 107923.7 հազ. դրամ:

 2012 թվականի 9 ամիսների ընթացքում  2011 թվին նույն ժամանակաշրջանի համեմատ հասույթի աճը կազմել է 11189.7 հազ. դրամ կամ 11.5 %:

Ոլորտի հարկային մյուս պարտավորությունների մասինասյտեղ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ