18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գյուղնախարարը գնահատեց

՛՛Երկրի համախառն ներքին արդյունքի ձևավորման մեջ գյուղա­տնտե­սության մասնաբաժինը, 2011 թվականի տվյալներով՝ կազմել է 20.2 %, 2010 թվականի 17 %-ի դիմաց: Ընթացիկ տարվա միտումները վկայում են, որ կպահպանվի և որոշակիորեն կավելանա երկրի համախառն ներքին արդյունքի մեջ գյուղատնտեսության բարձր տեսակարար կշիռը և այն կանխատեսվում է 20.3-20.4 %:

Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում 2012 թվականի անցած ամիսներին նկատելի են էական դրական տեղաշարժեր՛՛,-այսօր կառավարության նիստում ասաց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այս ուղղությամբ կարևորվում է գյուղատնտեսության հիմնական ռեսուրսի` հողային ռեսուրսների մասնավորապես նպատակային օգտագործման մակարդակի բար­ձրացումը, մասնավորապես ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ հանրա­պետությունում գրանցվել է ցանքա­տարածությունների ավելացում, այն կազ­մել է 303.6 հազ. հա, նախորդ տարվա 286.7 հազ. հա-ի դիմաց: Արդյունքում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը  2012թ. հասել է 67.6 %-ի, նախորդ տարվա 63.8 %-ի դիմաց: Ընթացիկ տա­րում ցանքա­տարածությունները գերազանցում են 2011թ. մակարդակը 16.9 հազ. հա-ով:

2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 787.8 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը 8.3 %-ով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ