26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենդանաբանական այգու ճանապարհին մեքենան բախվել է վերամբարձ կռունկին

Այսօր ժամը 18:40-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու ճանապարհին արտասահմանյան մակնիշի մեքենա է վթարի ենթարկվել` բախվելով վերամբարձ կռունկին: Ինչպես դեպքի վայրից տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը, այստեղ դեռևս չի ժամանել Շտապ օգնությունը: Տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա: Մանրամասները` քիչ հետո:

Ավստրալիայում ականատես են եղել արեւի խավարմանը /վիդեո/

Այս տարվա արեւի վերջին խավարումը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ի առավոտյան: Արեւածագին Ավստրալիայի Քերնս քաղաքն ամբողջությամբ մթության մեջ է հայտնվել: Բնության եզակի հրաշքը հնարավորություն են ունեցել տեսնել 60 հազար մարդ: Գրեթե 2 րոպե Լուսինը ծածկել է Արեւի սկավառակը: Արդյունքում` Երկրի վրա ստվեր է առաջացել` մոտ 150 կմ երկարությամբ: Հատուկ այդ երեւույթը տեսնելու համար Ավստրալիա են […]

Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բացվել է հերթական բակը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի հերթական բարեկարգ բակի հանդիսավոր բացմանը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորաստեղծ հանգստյան գոտու կառուցումը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: Հերթական անգամ մայրաքաղաքի բակերի բարեկարգման գործին իր մասնակցությունն է ունեցել Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը: Տասնյակ տարիներ անխնամ ու անհրապույր բակային տարծքն այսօր բնակիչների առջեւ իր դռներն է բացել գեղեցիկ զրուցարաններով, […]

Գիտնականները պարզել են սիրահարվածների տարօրինակ պահվածքի պատճառը

Սեմիր Զեկին` Լոնդոնի Համալսարանից, ուսումնասիրելով սիրահարվածների ուղեղը, բացահայտել է մի քանի տարբերություններ այն մարդկանց ուղեղի հետ, որոնք այդ պահին  սիրահարված չեն: Պրոֆեսորի կարծիքով` դա բացատրում է մարդկանց տարօրինակ պահվածքը` կյանքի որոշակի փուլում: Հետազոտողի բացահայտած ամենազգալի փոփոխությունը այն տարածքի ակտիվության նվազումն է, որը պատասխանտու է կատարվող իրադարձություններին գնահատական տալու համար: Հենց այդ պատճառով էլ սիրահարվածները չեն […]

Միս գնելիս փաստաթուղթը պահանջեք. կենդանու նոր անկում

Հայաստանում սիբիրախտի նոր դեպքեր վերջին օրերի ընթացքում չեն գրանցվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեցին Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից: Մինչև հիմա սիբիրախտի դեպքեր գրանցվել են չորս մարզերում` Գեղարքունիքում, Արմավիրում, Տավուշում և Արագածոտնում: Այսօր տեղեկություն կար, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում ևս սիբիրախտի դեպք է հայտնաբերվել: Սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք […]

Հայրապետյանը շատ բորբոքված էր … պատմում են ականատեսները

Ըստ մամուլի հրապարակումների` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ  Ռուբեն Հայրապետյանը Գանաձասար-Փյունիկ խաղից հետո /”ծեծել է թիմի բժիշկ Վարդան Հովասափյանին, որի գտնվելու տեղը հայտնի չէ: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ` այդ օրը Հայրապետյանը շատ բորբոքված ու բարկացած է եղել: Ականատեսը նշում է, որ Հայրապետյանը մի հարցով դիմել էր “Գանձասար” Ֆ/Ա հովանավոր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին եւ […]

Շաքարային դիաբետի տարածվածությամբ Հայաստանն առաջինն է տարածաշրջանում

Այսօր շաքարախտի դեմ պայքարի միջազգային օրն է: Շաքարային դիաբետով հիանդների թիվը գնալով մեծանում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Այս մասին այսօր ասուլիսում խոսեց ‘Մուրացան’ հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան: Նրա տեղեկացմամբ`  Հայաստանում այս հիվանդությամբ տառապում է 56 հազ. մարդ, որոնցից 400-ը՝ մինչև 18 տարեկան երեխաներ են: Նա նշեց, որ իրականում նրանց թիվը շատ ավելին […]

Սյունիքի մարզպետի խոստովանությունը

Երեկ` նոյեմբերի 13–ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի քաղաքապետարանի աշխատակազմին եւ ավագանու անդամներին ներկայացրեց նոր քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9–ին կայացած Կապանի արդեն նախկին քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը չնայած առաջադրվել էր, բայց հետո հրաժարվեց ընտրապայքարից: Սյունիքի մարզկենտրոնում  մնաց մեկ թեկնածու: “Վստահեցնում եմ ձեզ, որ համայնքապետի վերջին ընտրությունները քաղաքում ամենացիվիլ, ամենաքաղաքակիրթ ճանապարհն […]

՛՛Պահեստային գաղտնիքներ՛՛ /վիդեո/

Անահիտ Պետրոսյանը բնակվում է Նորագավիթի 12 փ., 20 տուն հասցեում: 2007 թ.-ից սկսել է պայքարել մի խնդիր համար, որի ակունքները թերևս մինչ այս պահը հայտնի չէին: Տիկին Անահիտը ամեն Աստծո օր արթնանում է գարշահոտության մեջ, տան տարածքը ողոված է լինում գունավոր ջրերով. համոզված է, որ դրանք արտադրական ջրագծից եկող ջրեր են: Մենք մեկնեցինք նշված հասցեով… […]

Ընդդիմությունը միավորներ է կուտակում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պետական բյուջեն պետք է մասնագիտական առումով քննարկվի: Սակայն ընդդիմությունն այս փաստաթուղթը ծառայեցնում է նախընտրական միավորներ կուտակելու նպատակով: ‘‎2013թ. ֆինանսական գլխավոր փաստաթուղթը կառուցված է ոչ թե վիրտուալ ցանկությունների, այլ իրականության վրա հիմնվելով։ Մենք շատ հստակ պատկերացնում ենք առկա իրողությունները և մեր հնարավորություններն ու ակնկալիքները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի