12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քրիստոսին խաչողները չէին ճանաչում` Ում էին խաչում, դուք հո գիտեք` ում եք «խաչում» …

Նահատակ մեր եղբայրների ծնողների նկատմամբ ոտիկանութեան եւ նրանց հրաման տուողների անյարգալից, կոպիտ եւ վիրաւորական պահուածքը անձնական վիրաւորանք է ամէն հայի համար։ Անձին եւ օրէնքին ծառայելու տարբերութիւնը չզգացող մարդը դժբախտ է իր կեանքում, էլ աւելի դժբախտ է եւ անէծքի տակ մտնող նա, որ կարող է վիշտը եւ վշտացողին ոտնատակ տալ յանուն ցուցադրական լուսանկարի։ Քրիստոսին խաչողները իրականում […]

Շաբաթ օրը Էջմիածին քաղաքի մուտքի՝ Սբ Գրիգոր Լուսավորչի Աջի մոտից ուխտի երթ է մեկնարկելու դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Շաբաթ օրը, Սեպտեմբերի 24ին, ժ. 17:00ին, Էջմիածին քաղաքի մուտքի՝ Սբ Գրիգոր Լուսավորչի Աջի մոտից ուխտի երթ է մեկնարկելու դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս խաչերթի խորհուրդը մեր ազգի դարձն ու ապաշխարությունն է: Եղբայրաբար քաջալերում եմ իմ ընկերներին մասնակցել այս խաչերթին: Այն սկսվելու է ժ 17ին, բայց հենց որ ժամը 18ին ուխտերթի մասնակիցները հասնեն Մայր Աթոռ […]

35 ՀԿ պահանջում է ոստիկանապետի հրաժարականը

Հայաստանյան 35 հասարակական կազմակերպություններ պահանջում են ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանի պաշտոնանկությունը: Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է. «2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին: Ոստիկանության ծառայողները՝ անհամաչափ ուժի […]

Իշխանական պատգամավորները «իտոգի» են եկել Եռաբլուրում զոհերի ծնողների նկատմամբ ուժի կիրառման հետ կապված. Հրապարակ

4-օրյա պատերազմի զոհերի ծնողներին ոստիկանական բիրտ ուժով հեռացնելուց եւ Եռաբլուրում ծաղիկներ դնելուց հետո ՔՊ-ական պատգամավորները գնացել են Ազգային ժողով, որտեղ խմբակցության նիստ է տեղի ունեցել։ Թվում էր՝ գոնե պատգամավոր կանայք փակ հանդիպման ժամանակ պետք է դատապարտեին ոստիկանների գործողությունները, որոնք զոհվածների մայրերին գետնին քարշ տալով հեռացնում էին, սակայն խմբակցությունում չի եղել գեթ մեկը, որ ափսոսանք հայտներ։ […]

Տնտեսությունը հայտնվել է պարտքային ծուղակում. 168 Ժամ

Վարկերը, որքան էլ թանկ փողեր լինեն, լրացուցիչ «թթվածին» են մատակարարում տնտեսությանը։ Սակայն վերջին շրջանում մեր տնտեսությունը կորցրել է նաև վարկունակությունը։ Բանկերում մեծ գումարներ են կուտակվել, բայց տնտեսությունը չի կարողանում դրանք կլանել։ Զարմանում ես, որ այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը չի դադարում կրկնել, թե ադրբեջանական ագրեսիայի պատճառներից մեկն էլ Հայաստանի տնտեսության առաջընթացն է։ Ի՞նչ առաջընթացի մասին կարող […]

Թույլ չեն տալիս դիահերձարան մտնել. Հրապարակ

Ադրբեջանն օրեր առաջ հայտարարեց, թե պատրաստ է հայկական կողմին փոխանցել 95 հայ զինծառայողի մարմին։ Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը սանձազերծված պատերազմի ժամանակ նահատակված հայ զինծառայողներից 51-ի մարմինը թշնամին արդեն փոխանցել է հայկական կողմին՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի տարածքում՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 17.00-18.00-ի սահմաններում։ Մենք կապվեցինք Մարտունու դիահերձարանի աշխատակիցների հետ, մեզ հետ զրույցում աշխատակիցն ասաց. «Մենք […]

Ի՞նչ ունես, որ Աստծուց չես ստացել

Ի՞նչ ունես, որ Աստծուց չես ստացել, և եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում այնպես, իբր չես ստացել (Ա Կորնթ․ 4.7) Այն ինչ Աստված տվել է մեզ, տվել է ոչ թե յուրացնելու, այլ բազմապատկելու համար։ Իսկ մենք շնորհակալ լինելու փոխարեն ասում ենք՝ իմն է․․․։ Արդյունքում աղքատացնում ենք մեր կյանքը։ Հարցն այն չէ, թե ինչ ունենք, այլ […]

ՀՀԿ-ում ընդունել են ճանաչողական այցով Հայաստան ժամանած գերմանացի մասնագետների

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանն այսօր ընդունել են ճանաչողական այցով Հայաստան ժամանած գերմանացի մասնագետների խմբին:   Այցը կազմակերպել էր գերմանական հանրահայտ Tageszeitung taz խմբագրությունը։ Հայաստան ժամանած գերմանացի լրագրողներին, իրավաբաններին, բժիշկներին և մանկավարժներին Հայաստանը հետաքրքրում էր ոչ միայն պատմամշակութային տեսանկյունից, այլև քաղաքական-հասարակական, մասնավորապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի