10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Քրիստոսին խաչողները չէին ճանաչում` Ում էին խաչում, դուք հո գիտեք` ում եք «խաչում» …

Նահատակ մեր եղբայրների ծնողների նկատմամբ ոտիկանութեան եւ նրանց հրաման տուողների անյարգալից, կոպիտ եւ վիրաւորական պահուածքը անձնական վիրաւորանք է ամէն հայի համար։ Անձին եւ օրէնքին ծառայելու տարբերութիւնը չզգացող մարդը դժբախտ է իր կեանքում, էլ աւելի դժբախտ է եւ անէծքի տակ մտնող նա, որ կարող է վիշտը եւ վշտացողին ոտնատակ տալ յանուն ցուցադրական լուսանկարի։ Քրիստոսին խաչողները իրականում չէին ճանաչում` Ում էին խաչում, դուք հո գիտէք` ում էք “խաչում”….

Մայրեր եւ քոյրեր, ներող կը լինէք, որ ձեր կողքին չէինք, որ չը թողնէինք այս խայտառակութիւնը։ Ձեր որդիներն ու մեր եղբայրները մարդկանցից աւելի Աստծուց պատիւ եւ փառք են ստանում այն մեծ սիրոյ համար, որի գինը իրենց կեանքը եղաւ։ Մեր շնորհակալ ու մխիթարող աղօթքն զգալի լինի ձեզ, ամենարդար Աստուած զօրաւիգ ու պահապան լինի ձեզ, ձեր ընտանիքներին ու մեր համբուրել Հայրենիքին, որի պաշտպանութիւնը սրբազան պարտականութիւն է։

Տեր Նշան քահանա Ալավերդյան

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ