20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենակ հայի մտքով կանցնի…/վիդեո/

”Հայաստանը Մաքսային միությունում անելիք չունի, դա մեզ համար ապագա չի, ներկա չի անգամ”-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Նա կարծում է, որ ”Եվրոպայում էլ մեղր ոչ մեկը չի բաժանում”, սակայն այնտեղ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու հնարավորությունները շատ մեծ են: Ըստ նրա` եթե Հայաստանը խելոք գտնվի, ապա չի միանա Մաքսային միությանը, քանի որ […]

Խաղաղություն խորհրդանշող գրիչ

Ամերիկացի խաղաղապահ Քրիստինը օրերս Հայաստանում էր : Նա սիրով ծանոթանում էր պատահական մարդկանց հետ և բոլորից հետաքրքրվում Հայաստանով: Քրիստինը գրառում էր իր փոխանակած մտքերը Հայաստանից իր հետ ավելի շատ տպավորություններ տանելու հանմար: Քրիստինի օգտագործած գրիչը ծաղիկ էր հիշեցնում,որի բացատրությունը հենց խաղաղությունն էր: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Նավթահղփացածության մտավոր հետևանքները…

”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մոլդովայի փաստաբանի կողմից ՀՀ ԱԺ-ում արված խայտառակ հայտարարությանը: ”Մի՛ հայհոյեք այդ կնոջը, խնդրում եմ ձեզ: Առուծախի ենթակա իր ողջ էությամբ ու խոսքով հանդերձ, նրան Հայաստանի խորհրդարանից ճանապարհել են խիստ բացատրություններով, բայց բավականաչափ հարգանքով ու տակտի մեջ: Ի տարբերություն մեր հարևանների, ովքեր կենդանական ձայներ ու ոհմակային […]

Ուշագրավ բացահայտում. Մոլդովայի ”անկաշառ” օմբուդսմենի սերն` առ Ադրբեջան /ֆոտո/

Մոլդովայի խորհրդարանական փաստաբան, օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն, ով երեկ խայտառակ բովանդակության հայտարարություններ արեց ՀՀ Ազգային ժողովում պարզվում է շատ-շատ է սիրում Ադրբեջանը, Բաքուն և նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին են խոսում նրա Ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարները, որոնք, ի դեպ, արդեն չկան այնտեղ: Սակայն բլոգեր Սամվել Մարտիրոսյանը հասցրել է մինչ այդ իր մոտ ունենալ այդ նկարները: Լուսանկարներում […]

“Ես կեղտի մեջ թաթախվել չէի կարող”. Պռոշյան համայնքում կրքերը թեժանում են

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի թեկնածու Ցոլակ Գրիգորյանը չի շարունակի պայքարել գյուղապետ դառնալու համար: Այդ մասին այսօր նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում. Ընտրատարածքային Ընտրական Հանձնաժողով Ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել, որպեսզի դադարեցվի Պռոշյան համայնքի ղեկավարի համար գրանցված թեկնածությունս: Ինչպես գիտեք, Պռոշյանում ստեղծվել է լարված և պայթունավտանգ միջավայր. անվստահությունն ու անհանդուրժողականությունը խորը հիմքեր են ձեռք […]

Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական հարեւանության քաղաքականության ավագ պաշտոնյաների հանդիպումը

Հուլիսի 4-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական հարեւանության քաղաքականության ավագ պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած պատվիրակությունը: Քննարկվեցին Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղ գտած ընթացիկ զարգացումներն ու հեռանկարները, ուղենշվեցին նախատեսվող աշխատանքները մինչեւ Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը:   Իր ելույթում Փոխնախարար Մնացականյանը կարեւորեց Արեւելյան գործընկերության դերը՝ նշելով, որ […]

Դարձել է Արմավիրի մարզի սադրանքների զոհը. պատճառն ԱԺ ընտրություններն են

«Խնդրում եմ իշխանություններին չկպնել, իմ ասածները քաղաքական դիվիդենտներ շահելու համար չեն, ես ՀՀԿ հնաբնակ եմ և հավատարիմ եմ իմ կուսակցության բոլոր քայլերին»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպես սկսեց իր խոսքը Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանը, ում օրեր առաջ հեռացրել են դպրոցի տնօրենի պաշտոնից: Նախկին տնօրենը համոզված է, որ իրեն առանց հիմնավորումների […]

Վարդավառը նաև վարդեր նվիրելու տոն է

Այս կիրակի նշվում է հայկական եկեղեցական տոներից Վարդավառը:Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։Այս տարի այն կնշվի հուլիսի 7-ին, այսինքն առաջիկա կիրակի օրը: Տոնի խորհուրդն ու անցած և ներկա ժամանակահատվածներում այն նշելու տարբերակների մասին այսօր “Հենարան”  ակումբում […]

Մոլդովայի իշխանությունը ցավում է. Վիկտոր Պոպանը` խայտառակ հայտարարության մասին /վիդեո/

՛՛Ծայրահեղ տհաճ միջադեպ էր, այն տեղը չէր, և ոչ այն մարդիկ, ու այն իրավասությոuնները, որ պետք էր նման հայտարարություններ անել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մոլդովայի ՍԴ անդամ, պրոֆեսոր, նախկին պատգամավոր Վիկտոր Պոպանը՝ խոսելով երեկ ԱԺ-ում գրանցված տհաճ միջադեպի մասին, երբ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն հայտարարել էր. ՛՛Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի