04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Շամշյանը լեզվին չափ չի դնում, բայց մոմ է վառում /վիդեո/

Ի պաշտպանություն Արարատյան թեմի “Արարատ” երիտասարդաց կազմակերպության ղեկավար Տեր Հակոբ քահանայի կազմակերպած բողոքի ակցիային թեմի աշխատակիցները մի տեսակ էին նայում ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանին: Հիշեցնենք, որ թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Տեր Հակոբին Սուրբ Սարգիս եկեցուց տեղափոխել այլ եկեղեցի ծառայության: Պատճառներից մեկը այն էր, որ ֆոտոլրագրողը ասել է, թե Տեր Հակոբը հազար Կճոյան արժե:

“Էլի եմ ասում, ես չեմ հրաժարվում, մեկ միլիոն Կճոյան արժե”,-ասաց Շամշյանը թեմի մամլո դիվանի աշխատակցուհուն: Տեր Շմավոն քահանան էլ խորհուրդ տվեց լեզվի վրա չափ դնել: “Չափ չեմ դնում. ես ճիշտ եմ ասում”,-նկատեց Գագիկ Շամշյանը:

Վերջինս նաեւ խորհուրդ տվեց իրենց հովվի հետ մոմ վառել` մեղքերի թողության համար: “Ես մեղք եմ գործում, մոմ եմ վառում”,-եզրափակեց Շամշյանը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ