“Ես ուտող-խմող տղա եմ”. աշխարհի չեմպիոնը ափսոսում է /վիդեո/
Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն ըմբշամարտիկ Բենուր Փաշայանը մեծ սպորտը թողել է 25 տարեկանում: Խոստումնալից այս մարզիկը հասել էր այն աստիճանին, որ այլևս ԽՍՀՄ տարածքում մրցակիցներ չուներ, սակայն ինչու չձգտեց նվաճելու բաղձալի օլիմպիական ոսկին:
Henaran.am-ի հետ զրույցում աշխարհահռչակ մարզիկը բացեց բոլոր փակագծերը:
“Երբ իմ ցանկությունը չիրականացավ ,չդարձա օլիմպիական խաղերի չեմպիոն: Աշխարհի չեմպիոն երբ դաrնում էի, 1200 ռուբլի պրեմյա էի ստանում: Ես էլ ուտող-խմող տղա եմ, մի տարվա ընթացքում 1200 ռուբլին չէր բավարարում”,-նշեց Բենուր Փաշայանը:
Այսօր, ինչի համար է ափսոսում Բենուր Փաշայանը: Բացթողումների ու սխալների մասին Henaran.am-ի տեսանյութում: