09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլն էժանագին հրահանգներ տվող, հայի գլխին սարքող մենթ է»․ Աննա Մկրտչյան

Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր անդրադառնալով երեկ Կառավարական ամառանոցների մոտ՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման կետում խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժ կիրառելու դեպքերին, հայտարարեց․   «Ոստիկանը Նիկոլ է, իսկ Նիկոլն էլ էժանագին հրահանգներ տվող, հայի գլխին սարքող մենթ է»։ Պատգամավորի խոսքով՝ բոլոր այն պնդումները, […]

«Դիմակավորված սպեցնազը առևանգեց Հենրիխ Դանիելյանին․ Հենրիխի գտնվելու վայրը հայտնի չէ»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիմակավորված սպեցնազը քիչ առաջ Հանրապետական մարզադաշտի մոտակայքից առեւանգեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանին։   Ժողովրդարության բաստիոն Հայաստանում փողոցում մարդ են առեւանգում։ Հենրիխի գտնվելու վայրը այս պահին հայտնի չէ։   Իսկ Սարյան փողոցում գինու փարթին շարունակվում է»։    

Տեղի ունեցածը նիկոլական սցենար էր՝ ոստիկաններին հանել ժողովրդի դեմ և մարդկանց արդար պահանջները արյամբ խեղդել․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանություն ձևակերպումն ակնհայտ խառնում է «քուչի խփոցու» հետ։ Ոստիկանության առանձին ծառայողներ «ռազբոռկեք», «լավ տղու բազառներ» և «խուժան կռվի» ցուցանմուշներ են։ Ասում ես՝ ինչի եք մարդկանց քրֆում, հարվածում, ասում են՝ իրենք էլ մեզ են քրֆում։ Սրանց իրենց պարտականություններն ով […]

ԱԱԾ-ականները երեկ դեմքները փակել էին, որովհետև ուժայինների արածը, հակաիրավականից բացի, պարզապես ամոթ է․ Աբրահամյան

ԱԱԾ-ականների երեկվա «հայտնությունը» զվարճանք էր ստեղծել, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։  «Ով ինչպես կարողանում էր՝ արագ քայլում էր դեպի կառավարություն՝ դեմքները փակելով, ճաղավանդակների վրայով, անիմաստ շարժումներով։ Դեմքները փակ էր, որովհետև այն ամենը, ինչ անում են ուժային կառույցները, հակաիրավականից բացի, պարզապես ամոթ է ու ամեն մարդ չի, որ կարող է բաց դեմքով դուրս […]

«Ոստիկանները մասսայաբար ծեծում, ջարդում էին մեր քաղաքացիներին». փաստաբանները երեկվա բախումներից մանրամասներ են հայտնել

Փաստաբան Մանուշ Եսայանը, որը երեկ այցելել է Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների հետևանքով ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկված անձանց, նշում է՝ Արաբկիրի բաժնում ինը հոգի է եղել, որոնցից 4-ն ունեցել է մարմնական լուրջ վնասվածքներ: «Երեքին տեղափոխել էին հիվանդանոց, ունեին կոտրվածքներ, մի հոգու մոտ աչքի հատվածում այնպիսի վնասվածք էր, որ հետագայում, հնարավոր է, այդ երիտասարդը լուրջ խնդիրներ […]

Նիկոլ Փաշինյանը վարպետացել է զանգվածային անկարգությունների մեջ. սթափվե՛ք, հակառակ դեպքում, պատասխանատվության ողջ բեռն ու ծանրությունը ձեր վրա է

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ երեկ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների ժամանակ իշխանությունը ցույց տվեց իր «խուժանական կերպարը»: «Ակնհայտ որևէ քաղաքական վարքագիծ, ժողովրդավարությանը բնորոշ վարքագիծ իշխանությունը ցույց չտվեց, ուղիղ հակառակը, նա ցույց տվեց, որ ընդհանրապես քաղաքական չէ, խուլիգանական վարքագծի տեր իշխանություն է», – լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մինասյանը: Նա ասաց, թե բազմաթիվ ոստիկաններ վիրավորվել […]

«2018-ին էլ նա նույնպես վճռական էր նույն կերպ հասնել իր դիմաց դրված բոլոր առաջադրանքներին, անցնելով բոլոր կարմիր գծերը և թափելով Հայի արյուն»

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեզ հարվածում են, մենք թևածում ենք…   Մենակ թուրք ասկյարը՝ իմանալով, որ խաղաղ ցուցարարների մեջ կան ծնողներ իրենց անչափահաս և գր«կի (ծծկեր) երեխաներով, ովքեր եկել են բարձրաձայնելու իրենց երեխաների ապագայի և ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ անվտանգ ապրելու հարցը, հրահանգ կտա օգտագործել հատուկ միջոցներ այդ խաղաղ երթը բիրտ ուժով ցրելու։ Ավելին ասեմ, ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի