04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ խնդիր է լուծում Կոմանդոսը /վիդեո/

Հրահրվում է արդյոք ինչ-որ ուժի կողմից սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան շուրջ ծավալված այսպես կոչված գեներալակռիվը, թե Գուրգեն Դարիբալթայանը, Կոմոնդոսը  և Սասուն Միքայելյանը ինչ որ սկզբունքներից ելնելով` պարզապես բանավիճում են:  “Ով փորձել է անվանարկել Վազգեն Սարգսյանին նա իսկապես դավաճանություն է արել, թե պետության նկատմամբ, թե մանավանդ պատմության”,-նշեց Սուրեն Սուրենյանցը: Քաղաքագետի դիտարկմամբ` Կոմանդոսը և նրա նման մտածող մի […]

Ղարաբաղում` հունց վոր սամալյոտը, օդավն ա տանում …

Լեռնային Ղարաբաղում, երբ ավտովարորդները գազ լիցքավորելու ցանկություն են ունենում` նրանց նախապես զգուշացվում է գների մասին: Ի տարբերություն Հայաստանի, որտեղ 1 խմ գազի գինը 190 դրամ է, Արցախում 1 խմ-ն 290 դրամ է: “Բայց մերն ուրիշ ա: Մերը օդավն ա տանում, հունց վոր սամալյոտը”,-այսպես են գովազդում իրենց ապրանքը ավտոգազալցակայանի աշխատակիցները: Այնուամենայնիվ, Հայաստանից Արցախ մեկնող վարորդները աշխատում […]

Քիչ առաջ Կիվիրյանին բռնի բերման են ենթարկել

Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության մոտից բռնի ուժով բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը: Այդ մասին Henaran.am-ին հայտնեց քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը: Անի Կաղինյանը փաստեց, որ Կիվիրյանը ոստիկանություն էր գնացել այսօր բերման ենթարկված երիտասարդներին սպասելու համար.”Ով է տեսել նման բան, կանգնած մարդուն բռնի մտցնում են ոստիկանություն:Նորից սկսվել են ոստիկանության ռեպրեսիաները”,-հավելեց  Անի Կաղինյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի […]

Հայաստանի անվտանգության բաղադրիչը նրա արտաքին և ներքին քաղաքականության որոշման հարցերում կարևորագույնն է. ՀԱԿ-ը կասի

ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Հայ ազգային կոնգրեսում դեռ չեն քննարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ հայտարարությունը: ՛՛Կքննարկենք ՛՛Կոնգրեսում՛՛ ու միասնական հայտարարությամբ հանդես կգանք, բայց կարելի է ասել, որ թեև ենթադրելի ու կանխատեսելի էր Մաքսային միությանն անդամակցությունը, բայց այսքան արագ չէինք սպասում՛՛,-նշեց նա: Հարցին, թե անակնկալ չէր […]

Օլիգարխիային դուրս հանել Եվրոպա եւ Ռուսաստան /վիդեո/

”Ես դեռևս չեմ կարող հասկանալ ընդվզման հիմնական պատճառը: Եթե ըդվզումը օլիգարխիայի դեմ է, ապա մենք պետք է վերանայենք մեր մոտեցումները. օլիգարխիան Հայաստանում նման է մի գազանի, որին փորձում ենք անկյուն ուղարկել և գազանի դեմ պայքարել, մինչդեռ կա շատ ավելի արդյունավետ և միջազգային պրոցես, հարկավոր է գազանին անկյունից հանել և հեռացնել այդ տարածքից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Ջրամատակարարումը կդադարեցվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 6-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Մարտական պատրաստության ակումբ է բացվել

Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ “Մարտական պատրաստության ակումբ” նախագծի պաշտոնական բացումը: Ակումբը կազմակերպել են Երիտասարդ առաջնորդների դպրոցը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։  ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը, ողջունելով ակումբի անդամներին, կարևորեց անվտանգության մշակույթի ձևավորումը։ “Մենք հրադադարի պայմաններում գտնվող երկիր ենք, և շատ կարևոր է, որպեսզի հայ մարդը հասկանա իր երկրի իրական սպառնալիքների բնույթը, […]

ԲՀԿ-ն` “No comment “

՛՛ ՛՛Բարգավաճ Հայաստանը՛՛ որևէ մեկնաբանությամբ հանդես չի գա հիմա: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մեր արտաքին գերատեսչության պատասխանատուները  խորհրդարանին, քաղաքական ուժերին ներկայացնեն տեղեկատվություն տեղի ունեցած, տեղի ունեցող և տեղի ունենալիք հնարավոր գործընթացների վերաբերյալ: Երբ մենք ունենանք համապարփակ տեղեկատվություն, այդ ժամանակ ՛՛Բարգավաճ Հայաստանն՛՛ իր դիրքորոշումը կհնչեցնի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով […]

Էպոսագետը կխոսի դեռ

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի դատաքննությունը: Դատարանը պետք է լսեր ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանի ճառը, որից հետո մեղադրյալները պիտի ասեին իրենց վերջին խոսքը: Սակայն նիստերի քարտուղարը դատարանին ներկայացրեց Գայանե Գալոյանի դիմումը դատական նիստը հետաձգելու մասին, քանի որ վերջինս վատառողջ է, […]

“Սարդարապատ-Նախախորհրդարանի հայտարարությունը ընթանում է ինչ-որ դավադրամոլական զրպարտչական հունով”

“Նախախորհրդարան” քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշվել է ,որ «Հայազն» կուսակցության 7-8 անդամներ, այդ թվում քաղաքագետ Արմեն Աղայանն ու կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը Երեւանի Հյուսիսային պողոտայում հարձակվել և բռնության են ենթարկել  «Նախախորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանին: Այս առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով Henaran.am-ը զրուցեց “Հայազն” կուսակցության մամլո խոսնակ Արմեն Հովհաննիսյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ իրենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի