21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ վարչապետը Դալիանի քաղաքապետին հրավիրել է Հայաստան

Աշխատանքային այցով Չինաստանի Դալիան քաղաքում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Դալիանի քաղաքապետ Լի Վանցայի հետ։ Ողջունելով ՀՀ վարչապետին Դալիան քաղաքում` Լի Վանցայը հույս է հայտնել, որ վարչապետ Սարգսյանի այցը Չինաստան կխթանի հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և կբացի համագործակցության նոր հեռանկարներ:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դալիանի քաղաքապետին ջերմ ընդունելության համար: «Մեր երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում և մենք չունենք որևէ խնդիր: Սակայն տնտեսական հարաբերություններում դեռ անելիքներ ունենք: Առկա են մեծ հնարավորություններ և ներուժ` տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության  և զբոսաշրջության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու համար»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ վարչապետը Դալիանի քաղաքապետին հրավիրել է Հայաստան, ինչպես նաև հույս հայտնել, որ Դալիանը կարող է համագործակցության ծրագրեր մշակել Գյումրի քաղաքի հետ, ուր ՏՏ ոլորտը զգալի հաջողություններ է գրանցում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ