13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր կենսաթոշակային համակարգը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ս.թ.-ի սեպտեմբերի 11-ին պաշտոնապես հայտարարեց Հայաստանում Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի (PRIP) մեկնարկը։ Քառամյա ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը ձևավորելու և հզորացնելու համապատասխան մարդկային և կառուցվածքային  կարողությունները կենսաթոշակային նոր համակարգի արդյունավետ ներդմանը նպաստելու համար:

Ծրագրի հեռահար նպատակն է նպաստել ծերության ընթացում մարդկանց եկամուտների ապահովմանը` միջազգային ստանդարտներին համահունչ և ֆինանսական տեսանկյունից կայուն և կենսունակ համակարգերի միջոցով:

Ծրագիրը նպատակ ունի նաև աջակցել երկրի ռազմավարական քաղաքականությանը՝ ուղղված աղքատության նվազեցմանը, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների հզորացմանը, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների՝ իրենց իրավունքները պաշտպանելու և պարտականությունները իրականացնելու հնարավությունների ստեղծմանը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը, ծրագիրն իրականացնող Քեմոնիքս ընկերության փոխնախագահ Թերի Կրիստալսկին: Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ գործընկեր կազմակերպություններից՝ Համաշխարհային Բանկից, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից, ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ Կենտրոնական Բանկից, ֆինանսական հաստատություններից և սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններից:

Միջոցառման ժամանակ գործընկերներին ներկայացվեցին ծրագրի գլխավոր նպատակները, ինչպես նաև Հայաստանում 2014թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր բազմաստիճան կենսաթոշակային համակարգի հնարավորություններն ու մարտահրավերները։ 

Առաջիկա տարիներին ծրագիրը տեխնիկական աջակցություն կտրամադրի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և կենսաթոշակային բարեփոխումներում ներգրավված այլ կառույցներին` ապահովելով կենսաթոշակային համակարգում, որպես ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի բաղկացուցիչ մաս, միջազգային ստանդարտներին և լավագույն փորձին համահունչ կառավարման համակարգերի ներդրումը։

Ծրագիրը կխթանի քաղաքացիական հասարակության մասնակցությանընդլայնումը՝ շահառուներին սոցիալական ծառայությունների ժամանակին և որակյալ մատուցման ապահովման նպատակով։

PRIP ծրագիրը կշարունակի ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացված Կենսաթոշակային համակարգի և աշխատաշուկայի զարգացման ծրագրի  (PALM 2009-2012թթ.) ձեռքբերումները: Վերջինս նշանակալի աջակցություն էր տրամադրել ՀՀ կառավարությանը բազմաստիճան կենսաթոշակային համակարգի հիմքերը ձևավորելու հարցում, ներառյալ օրենսդրական ակտերի նախագծում, տեղեկատվական համակարգերի ստեղծում և հանրային իրազեկման միջոցառումների նախաձեռնում։  

Նոր կենսաթոշակային համակարգը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություն կընձեռի բարելավել իր ֆինանսական ապահովությունը ծերության ժամանակ՝ դիվերսիֆիկացնելով անձի սեփական եկամտի աղբյուրները,  ներառյալ կենսաթոշակային խնայողություններ մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում. մշակույթ, որը նոր է Հայաստանի համար։  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ