12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարզերի երիտասարդները ոսկե մեդալներ են նվաճել

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը տեղի ունեցած համաշխարհային  ֆոլկլորային չեմպիոնատին “Զվարթնոց” խորագրով հայ երգի մրցույթ-փառատոնի հաղթողները 16 ոսկի մեդալներից 2-ը բերել են Հայաստան: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ “Զվարթնոց Վերածննդի” հիմնադրամի հիմնադիր Սուսաննա Բաղդասարյանը ասաց, որ մրցույթի 10 մասնակիցները հավաքվել են տարբեր մարզերից:  “Հայաստանի մարզերում եւ Արցախում լսումներ […]

Արդեն ավանդույթ եք դարձրել. վարչապետը ”բարկացավ” Մուկուչյանի վրա

Այսօր կառավարությունը որոշում ընդունեց բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու սահմանել ընտրությունների ժամանակ անհրաժեշտ իրերը ձեռք բերելու կարգը: Սակայն նախքան այս որոշումն ընդունելը վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին. ՛՛Սա արդեն դառնում է ավանդույթ, մի գուցե գնանք օրենքը փոխենք ու ասենք, որ ձեր մոտ այլ կարգով է, ամեն անգամ գնումների գործընթացը […]

Մարդ 8 տարի եղել ա Իրանի նախագահ, իսկ հիմա ուսուցիչ ա աշխատում ու երթեւեկում սովորական ավտոբուսով /ֆոտո/

Վերջին օրերին “Ֆեյսբուք” սոցիալական կայքում հետաքրքիր քննարկումների տեղիք է տվել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` հասարակական տրանսպորտում նկարը հետեւյալ գրությամբ. “8 տարի ղեկավարելով երկիրը` Ահմադինեժադը պետական բյուջեից ոչ մի կոպեկ չի ստացել, ապրել է ուսուցչի աշխատավարձով: Իր նախագահության տարիներին չի նախաձեռնել որեւէ օրենքի փոփոխություն, որի հիմքում կլիներ իր` բարձր կենսաթոշակ ստանալը”:  Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, մեկնաբանելով […]

Այդ տղային բրդողները պիտի հասկանան … Գագիկ Բեգլարյանը հրաժարական կտա՞ /վիդեո/

՛՛Վարորդներից ես այդ կարգի ահազանգ չեմ ստացել : Եթե խոսքը Տիգրան Հովհաննիսյանի մասին է, բոլորդ տեսնում եք այդ տղայի հոգեվիճակը, եթե առաջին ասուլիսը նայեք, որ պահանջում է, որ եթե միջմարզային ուղեվարձը չբարձրացնի նախարարը, նրա հրաժարականն ենք պահանջում, իսկ վերջին ասուլիսում կարմիր գծերի մասին էր խոսում: Այդ տղային բրդողները այդ վիճակը պետք է հասկանան՛՛,-այսօր կառավարությունում լրագրողների […]

Նրա պահակը չէ /վիդեո/

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ոչ կոռեկտ համարեց լրագրողի այն հարցը, թե ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցից առա՞ջ, թե՞ հետո է իմացել Մաքսային միությանը միանալու որոշման մասին: “Ես չեմ կարող ժամով, օրով, տեղով ասել, թե Արթուր Բաղդասարյանը ում է հանդիպում”,-նկատեց Բիշարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ֆրանսիայի դեսպանը ուզում է, որ հայերը լավ ծանոթանան ֆրանսիական մշակույթին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այսօր Ալիանս Ֆրանսեզի շրջանակներում հանդիպեց լրագրողների հետ: Ալիանս Ֆրանսեզի հիմնական դերն է Ֆրանսիայի և Ֆրանկոֆոն երկրների միջև հաստատել , պահպանել և ամրապնդել մշակութային կապեր, որոնք կհեշտացնեն երկու ազգերի միջև փոխընբռնումը: ՛՛Արդեն շուրջ մեկ տարի է, որ կայացվեց այն ռազմավարական ծրագիրը և Ալիանս Ֆրանսեզը ունեցավ նոր հասցե հենց Երևան քաղաքի կենտրոնում՛՛,-ասաց […]

Սեպտեմբերի 20-ին. Րաֆֆին էլի ՛՛բադասխա՞ն է պահանջելու՛՛

“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ադրադարձավ Մաքսային պայմանագրին եւ Եվրոպական ասոցացման համաձայնագրին: Անձամբ պատգամավորը ցանկանում է, որ Եվրոպայի դռները բացվեն: “Մանավանդ մեր իշխանությունները բազմիցս ասել են, որ երկխոսությունը շարունակվելու է: Կարծում եմ՝ մեր դիվանագետները կգտնեն տարբերակներ, որ եվրոպական դռները չփակվեն”,-ասաց նա:  Պողոսյանի խոսքով, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միշտ միասնական պիտի լինեն, […]

ԱԷԿ-ին միջուկային նյութերի արտահանման լիցենզիա տրվեց

Այսօր Կառավարության նիստին որոշում ընդունվեց միջուկային նյութերի արտահանման լիցենզիա տրամադրել ՛՛Հայկական ատոմային էլեկտրակայան՛՛ ՓԲԸ-ին: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ատոմակայանում գտնվող միջուկային վառելիքին, որոնք ներկրվել են Հայաստան դեռևս 1977-1987թթ-ին: ՛՛Սրանք ունեցել եք տեխնիկական դեֆեկտներ, հնարավոր չի եղել օգտագործել, մինչև հիմա գնվում են ատոմակայանում: Բավական մեծ խնդիր են ներկայացնում […]

Կոլորադոյում արտակարգ իրավիճակ է. տեղատարափ անձրեւները չեն դադարում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոլորադո նահանգում արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցրել: Պատճառը հորդառատ անձրեւներն են, որոնք արդեն քանի օր է` չեն դադարում, փոխանցում է INTERFAX.RU-ն: Հեղեղների զոհ է դարձել 3 մարդ: Նահանգի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել բնակիչներին: Միայն Բոուլդեր քաղաքից 4 000 բնակիչ դեռ երեկ արդեն լքել են իրենց տները եւ հեռացել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված