28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բերման ենթարկված ակտիվիստի կնոջ հայտարարությունը

Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանի կինը ամուսնուն բերման ենթարկելու, այնուհետեւ մեկուսարան տեղափոխելու կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “Հարգելի գործընկերներ: Նույնիսկ օրենքը չի պաշտպանում ձեզ Հայաստանի Հանրապետության օրինապահ մարմինների անօրինական գործողություններից: Ոչ միայն ձեզ, այլև ձեր երեխաներին: Օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը ես, ամուսինս` Դմիտրի Հարությունյանը, մեր դուստրը, ինչպես նաև մեր ընկեր Հրաչյա Միրզոյանը […]

Արցախի բնիկ ժողովրդի ընտրության իրավունքը սրբազան է, և ինքնորոշման փաստը՝ անբեկանելի. ՀՀ նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության տոնի առթիվ: Նախագահը մասնավորապես նշել է. Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ: Արցախի բնիկ ժողովրդի պատմական ընտրությունը կատարված է: Այդ ընտրության իրավունքը սրբազան է, և ինքնորոշման փաստը՝ անբեկանելի:  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն իր ազատությունը պաշտպանել և փրկագնել է դաժանագույն պատերազմում […]

Հենրիկ Նավասարդյանի որդին թքել ու հայհոյել է ակտիվիստներին

Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդուն՝ Դավիթ Նավասարդյանին բերման են ենթարկել ոստիկանություն ոչ սթափ վիճակում: Henaran.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին, որ ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենան: Վարորդը Շողիկ Քարամյանն է եղել, սակայն Դավիթ Նավասարդյանը ևս գտնվել է ավտոմեքենայում:  Ըստ տարածված լուրերի՝ Նավասարդյանի […]

Ռիտա Սարգսյանը քննությունը հանձնեց /վիդեո, ֆոտո/

Հայաստանի  առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո  Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում Բաբաեւի “Արծվաբերդ” օպերայի առաջնախաղով սեպտեմբերի 1-ին մեկնարկեցին Լեռնային Ղարաբաղի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները: Բաբաեւը այն գրել է 1957թ-ին եւ առաջին անգամ բեմադրվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ակադեմիական թատրոնում՝ նույն թվականին: Սյուժեի հիմքում ընկած է սիրո մի պատմություն, որտեղ բարի եւ չարի […]

Ծնունդդ շնորհավոր, սիրելի Մարկ /վիդեո/

Այսօր սիրված շոումեն և հաղորդավար Մարկ Սաղաթելյանի ծնունդն է: Սիրված շոումենն այսօր կդառնար 42 տարեկան, եթե վաղաժամ չհեռանար կյանքից: Մարկ Սաղաթելյանը ՈԻՀԱ–ի անդամ էր, հեռուստահաղորդավար, պրոֆեսիոնալ շոումեն, զանգվածային միջոցառումներ վարող, դերասան։ Ծնվել է  1971թ.–ի սեպտեմբերի 1–ին։ 1988թ.–ին ավարտել է Մռավյանի անվան N25 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան։ Ուսանողական տարիներին ընդգրկվել է Ուրախների […]

Ճանապարհային ոստիկանությունը տարհանելու է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի սեպտեմբերի 1-ից Երեւան քաղաքում կիրառվելու է կանգառն արգելված վայրերում կայանած եւ երթեւեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում (էվակուացիա): Մասնավորապես. տարհանվելու են կանգառն արգելող ճանապարհային նշանի եւ տարհանման մասին նախազգուշացնող ցուցանակի ազդման գոտում կայանած տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն տրանսպորտային միջոցները, որոնք կայանված են կանգառն արգելված […]

Բարձրակարգ գիտելիքներով որակյալ մասնագետ լինելն արդեն դարձել է ժամանակի պահանջ. Արմեն Աշոտյան

 Գիտելիքի օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:  “Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ գիտելիքի օրվա կապակցությամբ: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ովքեր գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու, նոր են բոցավառվելու գիտելիք […]

Ահազանգ. հայտնի մարդու խնամու առանձնատանը խնջույքը վերածվել է կրակահերթի

Henaran.am-ի ստացած ահազանգի համաձայն` այս պահին Բյուեղավանի “դաչաներից” մեկում տեղի ունեցող խնջույքը վերածվել է “կռիվ կինոյի”:  Ահազանգողը, որը ներկայացավ խանութի Արտակ անունով, պատմեց, որ այս պահին կրակոցներ են հնչում: “Հարևանությամբ փոքր էրեխեք կան, էրեխու ձենը չենք կարում կտրենք, վախեցածա, որ վախից մի բան եղավ ո՞վ ա պատասխան տալու”,- նշեց մեր զրուցակիցը : Իսկ թե ինչու […]

Հայցեցին երկնավորից /վիդեո, ֆոտո/

Քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ տեղի ունեցավ Գիտության կարգ անվանվող պատարագը՝ նվիրված Գիտելիքի օրվան: Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, պատարագին ներկա էին ԿԳՆ Արմեն Աշոտյանը, ռեկտորներ, ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ: Գիտելիքի օրվա հետ կապված լրագրողների հետ զրույցում և Գարեգին Բ-ը, և Արմեն Աշոտյանը կրթության գործում կարևորեցին եկեղեցու դերը՝ նշելով, […]

Մարդկային ճակատագրեր` հանուն Հայաստանի Հանրապետության….

Ատենակալներով ու ճաղավանդակներով դատարան 10-12 տարեկան էի ու մինչեւ հիմա հիշում եմ Աշխեն տատիս խոսքերը. “Հարեւան Ջուլիկը խելոք ա, դատարանում ատենակալ ա”: Արդի հայերեն բացատրական բառարանում ատենակալը բացատրված էր՝ “ընտրովի ներկայացուցիչ որեւէ հիմնարկի գործով”: Ճիշտն ասած, այդ պահին չհասկացա իմաստը: Միայն,  երբ հարեւանուհուս` Ջուլիկ տյոտյանին  տեսա դատարանում`դատավորի ձախ կողմում նստած՝ գլխի ընկա, որ մեծ պաշտոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի