07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հիշել են “Գռզոյին”՝ նրա փողերը … հարձակում Ալեն Սիմոնյանի վրա

“Արարատ” ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքում գրառում է արել այն մասին, որ որոշ մարդիկ հարձակում են գործել  իր վրա՝ համացանցի միջոցով: Նշենք, որ Ալեն Սիմոնյանը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հասարակական նախաձեռնություններին:Ներկայացնում ենք գրառումը.

Երեկ հարձակում է եղել իմ վրա: Եթե որոշ ակտիվ գիտակից մարդկանց փողոցում ետևից մի քանի հոգով են հարձակվում, ապա այս դեպքում խոսքը այդ նույն անհայտ մարդկանց ինտերնետային հարձակման մասին է: Նախ զավեշտն այն է, որ ինձ վարկաբեկելու համար մեղադրում են անկեղծ չլինելու մեջ և անում դա ՖԵՅԿ էջով:

Հետո իբրև մեղադրանք հնչեցնում են իմ տարբեր կուսակցություններին պատկանելիութան մասին, այնինչ ես դեռ ոչ մի կուսակցության չեմ հարել: Թերևս միայն Ժառանգությունից եմ ստացել կուսակցություն մտնելու առաջարկ և մերժել այն, չնայած համարում եմ, որ այդ կուսակցությունը դաշտում լավագույններից մեկն է: Հետո հոդվածագիրը, որը հոդվածի կեսն իմ մասին է պատմում` գրում է, որ ես նախանձ եմ և տառասխալ անելով ավելացնում է, որ անգրագետ եմ ու որպիսի գրագետ թվա գրքից էլ մեջբերում է անում:

Այս “անվճար” հոդվածում հիշում է Գռզոյին, նրա փողերը, որոնք ես իբրեւ թե մտածում եմ, թե ինչպես տանեմ և շարունակում է` վերջում խոստանալով իր կրծքով ինձանից փակել Տիգրան Առաքելյանին: 
Հիմա իմ արձագանքը դրան`

Շեֆիդ ասա, որ դժվար ա շատ իմ նման մարդուն հարվածել և դրա համար հավելյալ գումար է պահանջվում: Ասա , որ վարձելուց նենց մարդ վարձի, որ բացի Պաուլո Կոելյոյի “Ալքիմիկից” նաև գոնե մեկ դասական կարդացած լինի, թե չէ նույն հեղինակի գրածը “11 րոպեի” պես կայֆ է դառնում:

Հասկանում եմ, իմ ով լինելը, իմ հաջողություններն իրեն վախեցնում են: Այն տեղեկությունը , որ ես լրատվական կայք եմ բացում ոմանց մոտ նույնիսկ դող է առաջացնում: Բայց ինձ հայտնի ակտիվիստ սարքել է ոչ թե Գռզոն, այլ հասարակ մարդիկ, ովքեր իմ ասածների, գրածների մեջ անկեղծություն են տեսել: Իսկ դա չէս կարող գնել:

Փոխանցի նրան , որ սենց բաներ պատվիրելով ինձ ուժեղացնում ու կարևորում է և, երբ ինքը հայելու մեջ է նայում ինձ է տեսնում: Անպայման ասա նրան, որ իրա ու իրա ջեբկիր ընկերների մասին էլ եմ գրելու շուտով : Իսկ դու նվաստդ ընդամենը գործիք ես , ինքը պետք է զգույշ լինի: Որովհետև, երբ իրան դատելուց լինեն ես, նույնիսկ ՊՌ-վելու համար իմ ստորագրությունը չեմ տա: Իսկ դու մեկ այլի նվաստ գործիքն ես լինելու: 

Կարճ ասած, շեֆիդ ասա թող մի հատ ինձ զանգի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ