07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Արծիվները՝ անկախության 22-րդ տարեդարձին

 “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության        եւ  Հայաստանի  Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաեւ սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում եւ իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգեւատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:

     “Հայոց Արծիվներ” ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ  հերթական անգամ հյուրընկալվել էր պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի մեջ ընդգրկված հինգ զորամասեր՝ սպաներին եւ զինվորներին  շնորհավորելու   ԼՂՀ Անկախության եւ ՀՀ Անկախության  22-րդ տարեդարձները: Հրամանատարների, սպաների եւ զինվորների առջեւ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարեւորեց, ինչպես Հայոց պետականության անկախության պահպանման կարեւորությունը համայն հայության համար, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու,   հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում, ինչպես նաեւ շնորհավորեց ԼՂՀ անկախության եւ ՀՀ անկախության 22-րդ  տարեդարձները:

“Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման հարգարժան հրամանատար, ազգային բանակի հարգելի սպաներ, ենթասպաներ, զինվորներ, սիրելի արծիվներ… Աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված եւ կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց հայոց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը հայրենիքը, իսկ Անկախության ամենամեծ ձեռքբերումը դարձավ հայոց ազգային բանակը, որը նույնպես բացարձակ արժեք է, եւ յուրաքանչյուրս մեր հնարավորության սահմաններում, հասարակական հիմունքներով, ամեն օր պետք է ներդրում ունենանք հայոց պետականության անընդհատ հզորացման գործընթացներին, այդ թվում նաեւ հայ մարդու, հայ ընտանիքի մեջ անընդհատ սերմանելով եւ արթուն պահելով հայրենասիրության գաղափարախոսությունը այնչափ, որ երբեւէ չափավորելու կարիքը լինի:

Ուղիղ 22 տարի է Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է Հայոց Պետականության Անկախության տարեդարձը: Անձամբ իմ եւ “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության 32.000-ից ավել հայրենասեր անդամների անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ, եւ ձեր ընտանիքներին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության փառավոր տոնի՝ 22-րդ տարեդարձի կապակցությամբ:

        Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ եւ հզոր, միշտ գիտակցե´ք, որ դուք անընդհատ գտնվել եւ գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին եւ զինվորը: Միշտ գիտակցե´ք, որ խաղաղ պայմաններում դո´ւք արժանապատիվ զավակներն եք ձեր ծնողների, իսկ պատերազմի ժամանակներում անվախ, քաջարի եւ անպարտելի զինվորները մեր հայրենիքի:

Միշտ գիտակցե´ք, որ ձեր դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող եւ ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե´ք կացնասեր սաֆարովյան ցեղապետերի կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցեք նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին, միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջեւ՝ անընդհատ հզորացնելով հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ եւ հզոր Հայաստան, եւ գիտակցելով միշտ եղեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց նախագահն է, հայոց պետականությունն է:

Կրեցե´ք ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը, եւ այսօր, քան երբեւէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, եւ ես կասեմ ձեզ` կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը,  կեցցե ազգային բանակը, կեցցե´ հայոց նախագահը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը”,-ասաց Խաչիկ Ասրյանը:

ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հինգ զորամասերի սպաների, զինվորների համար կազմակերպած  միջոցառումների ընթացքում “Հայոց Արծիվներ” ՀՀԿ նախագահության կողմից տեղի ունեցան “Լեռնահայաստանի Արծիվ” ոսկյա հուշամեդալների պարգեւատրություններ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով եւ այլ նվերներով   պարգեւատրվեցին զորամասի հրամանատարներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ:

Հինգ զորամասերի սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների համար «Հայոց Արծիվները» կազմակերպել էր հայրենասիրական ժողովրդական երաժշտական համերգ:

“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը միջոցառումների ընթացքում խորին շնորհակալություն հայտնեց արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հայրենասեր հայորդիներ՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Կազմակերպության ջերմագին բարեկամ, մեծ հայրենասեր Ռալֆ Յիրիկյանին՝ Արցախի եւ Հայաստանի անկախությունների 22-րդ տարեդարձներին նվիրված հայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

 

 

 

      “Հայոց Արծիվներ” ՀՀԿ

տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ