28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիմա էլ Ստյոպա Սաֆարյանն է իմ հասցեին զառանցել. Վարդանյանը պատասխանում է

“Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է տարածված լուրերն այն մասին, որ Կոմիտաս 5 հասցեի շինարարության սեփականատերեր են հանդիսանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը և նույն կուսակցության անդամ Արայիկ Հայրապետյանը: ”Միթե մանկատան շրջանավարտ-երեխաների յուրացված բնակարանների փողերը արդեն բավարար են բազմաբնակարան շենք կառուցելու համար… Բաշարող մարդն ուրիշ է լինում էլի, հո՞ զոռով չի… Շատ […]

Հայաստանը ադրբեջանցի ռազմագերուն հանձնել է երրորդ երկրի

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը հանդիպել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար պարոն Լ. Կարաֆֆիին: Պարոն Տոնոյանը տեղեկացրել է, որ հավատարիմ մնալով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, ցուցաբերելով մարդու իրավունքներին ու մարդասիրական արժեքներին նվիրվածություն, ինչպես նաեւ հաշվի առնելով Ադրբեջանի նախկին քաղաքացու աներկդիմի որոշումը՝ իրավասու միջազգային կազմակերպության միջոցով վերջինս փոխանցվել է երրորդ երկիր, որտեղ […]

Ե՞րբ կխոսի Յուրի Վարդանյանը

Օրերս լրացավ  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի պաշտոնավարման 100 օրը: Այդ կապակցությամբ նախարարը պատրաստվում էր հանդիպել լրագրողներին եւ պատասխանել հետաքրքրող հարցերին: Սակայն ինչպես Henaran.am-ին հաջողվեց ճշտել` նախարարի մամուլի ասուլիսը հետաձգվում է: Յուրի Վարդանյանը  մեկնում է Հայաստանից եւ սեպտեմբերի 5-ից 16-ը մասնակցելու է Ֆրանսիայի Նիս քաղաքում կայանալիք Ֆրանկաֆոնիայի միջազգային 7-րդ խաղերին: Նախարարը հայկական […]

ԱՄՆ-ի ”շահը” և ԼՂՀ-ի խնդիրը. լարված տարածաշրջան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հնարավոր համարում է, որ եթե ԱՄՆ-ը Սիրիայում լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնի, սա դառնա համաշխարհային երրորդ պատերազմի սկիզբը: Այս մասին Սաֆրաստյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: ”Դա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի վրա, որովհետև Սիրիան է բազմիցս հայտարարել, և Իրանը, և Ռուսաստանը նախազգուշացրել և շատ վերլուծաբաններ են գտնում, […]

Ծեծելով սպանել է մորը

Օգոստոսի 25-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված ահազանգով Նոր Նորքի 8-րդ զանգված մեկնած օպերատիվ խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել էր 1949 թ. ծնված Գոհար Չիլինգարյանի դիակը՝ սալջարդերի եւ քերծվածքների հետքերով: Հաջորդ օրը երեկոյան, սպանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Գ. Չիլինգարյանի որդին` 1969 թ. ծնված Արմեն Չիլինգարյանը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]

Սոցիալական տարբեր ծրագրերով ուսանողական զեղչերի համար կծախսվի շուրջ 950 մլն դրամ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով  Հանրային խորհրդի երիտասարդության հարցերով հանձնաժողովի կողմից բուհերում ուսման վարձավճարների բարձրացման վերաբերյալ հրապարակած բաց նամակին, այսօր  հանդիպում է ունեցել  նրանց հետ: Շնորհակալություն հայտնելով երիտասարդներին՝ նախաձեռնողականության և հանրային ակտիվության համար՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ ԿԳՆ ակտիվ հանդիպումներ է ունեցել երիտասարդական տարբեր խմբերի հետ և պատրաստ է այսուհետ […]

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Նախագահը Վեհափառ Հայրապետի և Կիլիկիո Կաթողիկոսի հետ քննարկել է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակում սիրիահայ համայնքի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների անվտանգությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները քննության են առել ուժերը համախմբելու, առկա լարված և վատթարացող […]

Հովիկ Աբրահամյանը` սահմանադրական բարեփոխումների մասին /վիդեո/

Արմավիրի մարզպետարանում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումներին:  ”Սահմանադրությունում փոփոխություններ անելու հարցը քննարկման փուլում է և բարեփոխումներ կատարելու հարցի քննարկման համար հանձնաժողով կստեղծվի”,-”Ազատություն” ռադիոկայանի փոխանցմամբ` ասել է ԱԺ նախագահը:  Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են […]

“Կար առաջարկ Արմեն Աշոտյանին”. ուսանողների վարձավճարների թանկացման դեմ պայքարը թեժանում է /վիդեո/

“Ներազգային ազատագրական շարժման” հիմնադիր Վահան Մարտիրոսյանը կոչ է անում բոլոր քաղաքական և ոչ քաղաքական ուժերին միանալ, ամբիացիաները մի կողմ դնելով դառնալ մի բռունցք և պայքարել ուսման վարձավճարների թանկացման մեջ: Վահան Մարտիրոսյանը այսօր, լարգրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ ԿԳ նախարարի ուղղված նամակի և վերջինիս կողմից ստացված պատասխանի մասին: Խոսելով “Ներազգային ազատագրական շարժում”  նախաձեռնության կողմից հատուկ […]

Սփյուռքահայ աղջկա զարմանքը /վիդեո/

25-ամյա սիդնեյահայ Դայանան զարմացած է այն աղջիկների վրա, ովքեր շահի համար ամուսնանում են արտերկրում ապրող տղաների հետ: “Գիտեք, Լիբանան, Ամերիկա սիրահարվում, գնում են բայց սերը չկա”,-ասաց Դայանան: Դայանան նաեւ չի հասկանում այն հայ աղջիկներին, ովքեր շպարվում են չափից դուրս, հագնվում են “ճոխ” եւ սրճարան գնում:  “Ուզում են ասեն ունի՞նք”,-Henaran.am-ի հետ զրույցում կիսվեց Դայանան: Զրույցի մանրամասները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի