21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանը ողջունում է Լավրովի եւ Քերիի միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Ազատություն ռադիոկայանի հարցին

Հարց. Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնության են եկել սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու մասին։ Ո՞րն է Հայաստանի մոտեցումը այդ կապակցությամբ։

Պատասխան. Հայաստանը ողջունում է Ժնեւում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա արված առաջարկությունները, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում և կարող են  ճանապարհ բացել սիրիական ճգնաժամին խաղաղ ճանապարհով քաղաքական լուծում գտնելու համար` ուղղված Սիրիայի ժողովրդի և դրա անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայերի տառապանքներին վերջ դնելուն։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ