11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Մարտիրոսյանին ծեծի ենթարկած ոստիկանները մնացին անպատիժ. Ժողովուրդ

Ապրիլի 9-ին’ Սերժ Սարգսյանի երդմեակալության արարողության օրը, բոլորի աչքի առջեւ ոստիկանների կողմից բռնության ենթարկված Արմեն Մարտիրոսյանի ծեծի գործը (ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով’ պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ) կարճվել է:

՛՛ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից ՛թերթը տեղեկացավ, որ նա օրերս ՀՀ հատուկ քննչական ծառայությունից նամակ է ստացել այսպիսի բովանդակությամբ. ՛՛Գործը կարճվել է իրավիճակի փոփոխման հե­տեւանքով՛՛: Թե ինչ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել մեր երկրում, պարզ չէ:

Գուցե ՀՔԾ-ո՞ւմ է ինչ-որ բան փոխվել: Բայց փաստ է, որ օրը ցերեկով Մարտիրոսյանին ծեծի ենթարկած ոստիկանները մնացին անպատիժ: Իսկապես որ ՀՔԾ-ում հատուկ քննություն իրականացվեց այս մասով: Ակնհայտ փաստերը կոծկելու հնարավորություն չունենալով’ այս մարմնում որոշեցին ՛՛իրավիճակ փոխել՛՛:

Ա Մարտիրոսյանի համար ամեն ինչ պարզ է, քանի որ նրան տեղեկություններ են հասել, որ դեպքից հետո ոստիկանության համակարգից երկու աշ­խատակից հեռացվել են: Իհարկե, աշխատանքից ազատելն էլ է պատիժ, բայց ոչ այնպիսին, ինչպիսին ակնկալվում էր ՀՔԾ-ից: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ