… իսկ Սերժ Սարգսյանը … Հրապարակ
Թերթը գրում է, որ Մոսկվայում բացված եկեղեցու հիմնարկեքին մասնակցելու է մեկնել հայաստանյան գործարարների մի պատկառելի թիմ’ Սամվել Ալեքսանյանի ՛՛գլխավորությամբ՛՛: Բանն այն է, որ նրանցից ոմանց համար կատարյալ շոկ է եղել ապարանյան կլանի կենդանի լեգենդ Աղվան Գառնիկիչի պաշտոնանկության լուրը: Մինչեւ վերջին վայրկյանը’ Գառնիկիչի’ դատախազության դռան համբուրումը, նրանք Ստանիսլավսկու հանգով կրկնել են. ՛՛նե վեր- յու՛՛:
Մասնավորապես Սամվել Լիմինդրովիչը Մոսկվա մեկնել է, որ միանա լոբբիստների այն բանակին, որը պայքարում է ՛՛հանուն՛՛ Գառնիկիչի: Ի դեպ, Աղվան Հովսեփյանի վերանշանակմանը կողմ են նաեւ որոշ ռուսաստանցի մեծահարուստներ, այդ թվում’ Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, որը չնայած երբեք տպավորված չի եղել Գառնիկիչի սիրուն աչքերով, սակայն այս պահին նույնպես նրա օգտին լոբբինգ է իրականացնում: Թերթի տեղեկություններով, սակայն, Սերժ Սարգսյանն անդրդվելի է. նա ունի գլխավոր դատախազի չորս թեկնածու’ Արթուր Օսիկյան, Դավիթ Հարությունյան, Վահրամ Շահինյան եւ Գեւորգ Կոստանյան:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: