17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Կոռեկտ չի այլ կուսակցությունների դիրքը, պոզաները, կարծիքները մեկնաբանել՛՛. Իրավունք

Թերթը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին խնդրել է մեկնաբանել ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը, որ Հայաստանի հետ Վիլնյուսում ՛՛Արեւելյան գործընկերության՛՛ գագաթնաժողո­վում ոբեւէ փաստաթուղթ չի ստորագրվեւու:

՛՛Համենայնդեպս, թե եվրոպական կողմը, թե հայկական կողմը գտնում են, որ երկխո­սությունը դեռ պետք է շարունակվի, իսկ թե ինչ ձեւաչափով’ չեմ կարող ասել: Բայց այն, որ անհրաժեշտություն կա, որ երկխոսությու­նը շարունակվի, դա հստակ է, իսկ ձեւաչափի ձեւը ժամանակը ցույց կտա՛՛:

-Ի՜նչ ենթաւոեքստ կա այդ հայտարարու­թյան մեջ:

-Չեմ կարող ասել, բայց ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո նա նշել է, որ երկխո­սությունը պետք է շարունակվի:

-Ինչ եք կարծում, ինչո՜վ է պայմանավոր­ված մի շարք քաղաքական ուժերի, մասնա­վորապես այլընտրանքային ուժի լռակյացու­թյունը եւ չկողմնորոշվածությունը այն քայ­լին, որը կատարեց Հայաստանի նախագահը սեպտեմբերի 3-ին:

Կարծում եմ, դուք ավելի լավ հնարավո­րություն ունեք ԲՀԿ-ի ներկայացուցիչներին այդ հարցը ուղղել, թող իրենք պատասխա­նեն, հատկապես, որ բավականին ակտիվ գործունեություն ունեն պառլամենտում: Ես չեմ ցանկանում ՛՛Բարգավաճի՛՛ փոխարեն մտքեր արտահայտել: Հարցը քննարկվել է Հայաստանի անվտանգության խորհրդում, իսկ բացի ՀՀ նախագահից, առնվազն երկու կուսակցու­թյունների ղեկավարներ, այն է’ ՕԵԿ-ի եւ ԲՀԿ- ի նախագահները, անվտանգության խորհրդի անդամներ են:

-Պարոն Շարմազանով ՕԵԿ խմբակցու­թյան պատգամավորները բավական ուշ ար­ձագանքեցին կամ հայտարարություններ կատարեցին Աժ-ում Մաքսային միության թեմայի շուրջ: Ձեզ համար սա տարօրինակ չէր:

֊-Նրանցից շատերը խոսել են պառլամեն­տում հայտարարությունների ժամանակ, ես հիշում եմ:

-Իսկ ինչպես կմեկնաբանեք ՀՑԴ-ի բռնած դիրքը վերը նշված հարցի շուրջ:

Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում’ ինչպիսի դիրք բռնել, ինչպիսի կար­ծիք ունենալ, լինի դա ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀՀԿ-ը, ՀԱԿ-ը, ՛՛ժառանգությունը՛՛: Դա տվյալ կուսակցության խնդիրն է, կոռեկտ չի լինի, որ այլ կուսակցությունների դիրքը, պոզաները, կարծիքները, հերքումները կամ չհերքումները մեկնաբանեմ:

Ես ՀՀԿ ղեկավար մարմնի ան­դամ եմ, տիրապետում եմ մեր կուսակցության դիրքորոշմանը եւ եւս մեկ անգամ հայտարա­րում եմ’ այո , Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարծում է եւ համոզված է, որ Մաքսային միությանը անդամակցումը կօգնի Ռուսաստանի հետ հարաբերություննե­րի էլ ավելի զարգացմանը, ինտեգրմանը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական դաշնակցային կապերին, ապա դրանք բացառիկ են ու պետք է խորանան: Հայ-ռուսական դաշնակցային խորացումը ձեռնտու է միայն ու միայն մեր եր- բխում է մեր պետության շահերից: Մենք չպետք է խորացնենք ՌԴ-ի հետ միայն տնտե­սական համագործակցությունը, ւսյլեւ քաղա­քական, ռազմաքաղաքական, հումանիտար եւ այլ հնարավոր կապերը:

 Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ