11 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօրվա բռնազավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը․ Այն եղել ու շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության անբաժանելի մասը․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ադրբեջանի կողմից Շուշիի բռնազավթման 2-րդ տարելիցի կապակյցությամբ ուղերձով է հանդես եկել․ «2020 թվականի աշնանն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթվել են Արցախի Հանրապետության շուրջ 200 բնակավայրեր՝ այդ քվում հայկական մշակույթի կենտրոն Շուշին։ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին բռնակցելու վերաբերյալ 1921 թվականի հուլիսի 5-ի ապօրինի որոշման մեջ որպես ձևավորվելիք հայկական ինքնավարության […]

Վարչապետի աշխատակազմը գաղտնի է պահում Փաշինյանին ԱՄՆ տեղափոխած օդանավի վարձակալության գինը. «Հետքը» պարզել է այն․ hetq.am

hetq.am—ը գրում է․ Վարչապետի աշխատակազմը չի ասում, թե որքան գումար է ծախսվել մասնավոր ինքնաթիռ վարձակալելու համար, որով սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը թռել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին: Աշխատակազմը որպես հիմնավորում նշել է պետական գաղտնիքը, սակայն «Հետքը» պարզել է, թե ՀՀ պետբյուջեից ենթադրաբար որքան գումար է հատկացվել օդանավի վարձակալությանը Երեւան-Նյու Յորք Սեպտեմբերի 21-ին Ն. […]

Արփի Դավոյանը «հաչացող շուն» է անվանում իր մասին հրապարակում անող լրագրողներին /տեսանյութ/

Հոկտեմբերի 29-ից հետո մամուլում տարբեր հրապարակումներ եղան, որ ՔՊ համագումարում կուսակցության վարչության ընտրություններն անցել են խախտումներով, որից հետո մի քանի ՔՊ-ականներ պահանջել էին իրականացնել վերահաշվարկ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ քվեարկության ամբողջ կուրացիան ապահովել է ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը, ում նկատմամբ կուսակցության ներսում ստեղծվել է լարվածություն։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արփի Դավոյանը նախ հարց ուղղեց, թե […]

Արցախում պետք է արմատական փոփոխությունների գնալ. Աբրահամյան

Արցախը ներքին վերադասավորումների և փոփոխությունների շեմին է, ինչն առաջին հերթին պայմանավորված է պետնախարարի՝ լիազորությունների առումով՝ նոր վարչապետի նշանակմամբ, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Արդյո՞ք պետնախարարի նշանակմամբ փաստացի նաև ամբողջական իշխանափոխություն է աստիճանաբար արվում, դեռ վաղ է խոսել, սակայն, այն, որ Արցախում ամենավերևից քաղաքական, կադրային, մտածողության, մշակույթի, գաղափարական փոփոխության անհրաժեշտություն կա՝ ակնհայտ է։ Դեռ պարզ […]

Նոյեմբերի 9-ից առաջ սեպտեմբերի 27-ն էր, և էականը հենց դա է

Ինչու 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ամեն ինչ սխալ գնաց. չենք կարողանում ուշքի գալ, չենք կարողանում փակել պատերազմի էջը, չենք կարողանում մտնել հետպատերազմյան փուլ և սկսել վերականգնումը։ Մենք այդպես էլ չհասկացանք ու չձևակերպեցինք, որ ամենասարսափելի ու ողբերգական օրը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։ Սա անկյունաքարային հարց է։ Եթե մեր քաղաքական և հավաքական միտքը […]

Հանրապետության հրապարակի շենքերը դատարկվում են. Հրապարակ

անրապետության հրապարակը՝ հարակից շենքերով, անցյալ դարի սկզբից մեր քաղաքի ճարտարապետական հպարտությունն է եղել, թամանյանական Երեւանի գլուխգործոցը։ Այսօր շենքերի մի մասն անգործության է մատնված եւ աստիճանաբար վթարային է դառնում։ Պետությունը կա՛մ արդեն ազատվել է դրանցից՝ վաճառելով այս կամ այն մեծահարուստին, կա՛մ էլ ուզում է ազատվել։ Կենտրոնական փոստի շենքը, օրինակ, մի քանի անգամ է դրվել աճուրդի, բայց այդպես էլ գնորդ չի գտնվել։ Այն […]

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թաքցնում է իրական տվյալները, իսկ անձամբ վարչապետը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին. Ժողովուրդ

Հաճախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված ստերը բացահայտում են հենց իր թիմակիցները կամ անկախ պաշտոնյաները: Այս անգամ թերթը ներկայացնում է, թե ինչպես մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի կողմից բացահայտվեց Փաշինյանի սուտը: Մասնավորապես, խոսքը Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող քաղաքացիների իրական թվի մասին է: Այսպես, 2021թ. օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, […]

Բժշկության աղոթք

Ամրացրո՛ւ ինձ Քո երկյուղով, Տե՛ր, զորացրո՛ւ տկարիս Քո զորությամբ, առողջացրո՛ւ հոգուս հիվանդությունը, բժշկի՛ր մարմնիս ցավերը և հաստատի՛ր իմ սրտում Քո սիրո ջերմությունը, որ չարչարակից լինեմ Քո սրբերին: #sarkavagagirq #աղոթք #Եփրեմ_Ասորի #օրվաաղոթք #ԵփրեմԱսորի #զորավորաղոթք #Սարկավագագիրք          

ԱԺ ղեկավարությունը պարտավոր է կատարվածը քննել էթիկայի հանձնաժողովում և պարտավորեցնել Խաչատուր Սուքիասյանին ներողություն խնդրել լրագրողից և լրատվամիջոցից. ՀԺՄ

Նոյեմբերի 7-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ի պատասխան «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող Արփի Սուքիասյանի՝ ամբողջությամբ մասնագիտական էթիկայի և բարեվարքության կանոնների մեջ տեղավորվող հարցադրման, խախտել է պատգամավորի, քաղաքական գործչի տարրական վարքականոնը և գռեհիկ ձևով վիրավորել է լրագրողին։ Իրեն ուղղված հոդաբաշխ հարցին պատասխանելու փոխարեն, պատգամավորը՝ ձայնը բարձրացնելով, բղավոցներով, սկսել է […]

Այսօր Սերժ Սարգսյանի մայրիկի հիշատակի օրն է

Մեկ տարի առաջ այս օրը երկրային կյանքին հրաժեշտ տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Սարգսյանը, հայտնում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։   «Խունկ, աղոթք և խոնարհում Նորա մայրիկի լույս հիշատակին:   Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի», – նշված է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի