19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Մաշտոցի պողոտայի վրա նոր բացված սուպերմարկետը աղանդավորական խարան է քաղաքական աղանդավորների վրա”

Երեկվանից սկսել է գործել “Փակ շուկան”:Այն գործում է և որպես շուկա և որպես սուպերմարկետ:Այս առիթով “Նախախորհրդարան” քաղաքացիական նախաձեռնության անդամ, ազգագրագետ՝ Հարնուշ Խառատյանը իր վրդովմունքն է արտահայտել:Իր դիտարկումների շուրջ նա գրառում է արել ֆեյսբուքի իր էջում. Մաշտոցի պողոտայի վրա նոր բացված սուպերմարկետը աղանդավորական խարան է քաղաքական աղանդավորների վրա, ովքեր իրենց կամքով են այդ խարանը դաջում իրենց […]

Ջրհեղեղ Ազգային ժողովում /վիդեո/

Այսօր ՀՀ Ազգային ժողովում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանի աշխատասենյակում կարծես ջրհեղեղ էր: Աշխատասենյակն աղետի գոտի էր հիշեցնում. պատերը և առաստաղը փլվել էին: ԱԺ-ի աշխատակիցները Henaran.am-ի թղթակցին ասացին, որ վերջից ջուր է թափվել: Նշենք, որ օրեր առաջ էլ նույն ճակատագրին էր արժանացել ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի աշխատասենյակը: Դիտեք տեսանյութը:

Երկու մեղադրյալները վատացել են՝ Քեմբրիջի մագիստրոսը մեղադրվում է դեզ վառելու մեջ/վիդեո/

Այսօր կրկին անգամ խաղաղ պիկետ անցկացվեց ՀՀ գլխավոր դատախազության դիմաց: Հավաքվածները պահանջում էին արդար դատավարություն Քեմբրիջի համալսարանի մագիստրոս Արամ Մուղալյանի և նրա ընկերների նկատմամբ:  Արամ Մուղալյանը , Ռոբերտ Փիլոյանը և Գագիկ Առաքելյանը 5 ամսից ավել է գտնվում են կալանքի տակ ենթադրյալ 36 հազար դրամի վնաս հասցնելու համար: Քրեկան գործում նշվում է, որ նրանք դիտավորյալ ծխահարել […]

Էջմիածինը նշեց տոնը /ֆոտո, վիդեո/

Հոկտեմբերի 8-ին՝ Էջմիածին քաղաքի 2698-ամյակի տոնակատարությունը սկսվեց ԵԿՄ նախագահ, պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի  ճոխ հյուրասիրությամբ: Դրան մասնակցեցին պատգամավորներ,  ազատամարտիկներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Բացի դրանից,  Էջմիածնի քաղաքապետարանում ընդգրկված  անապահով ընտանիքներին գեներալ Գրիգորյանի աջակցությամբ մատաղ բաժանավեց:  Հայոց գրերը քաղաք բերելու բեմականացված միջոցառումից հետո սկսվեց տոնական շքերթը: Այնուհետեւ միջոցառման մասնակիցները ներկա գտնվեցին ցուցահանդեսի: Սրան կհաջորդի տոնական համերգն ու հրավառությունը: […]

“Գեներալ Մանվելը մեծ ախպերն ա .. ” /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը իր հայրենակցին՝ գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին “մեծ ախպեր” է համարում:”Չենք վիճում, իմ մեծ ախպերն ա, մեկ-մեկ պատահում ա տարաձայնություն, բայց դզում եք, բայց չէ տարաձայնություն չկա, լուրջ: Ես միշտ իրա խոսքը առավել եմ համարում”,-ասաց նա՝ Էջմիածնում պատասխանելով լրագրողների հարցերին: Իհարկե, գեներալ Սարոյանի խոսքով մեկ-մեկ “ջղայանցնում են, բայց վռազ […]

Քիմիական զենքի մասնագետների եւս մեկ խումբ է մեկնում Սիրիա

Քիմիական զենքի ոչնչացման մասնագետների եւս մեկ խումբ կմեկնի Սիրիա, փոխանցում է Газета.Ru-ն: Հարկ է նշել, որ մասնագետների մի խումբ հոկտեմբերի 1-ից արդեն աշխատում է Սիրիայում` քիմիական զենքի ոչնչացման ուղղությամբ: Քիմիական զենքի ոչնչացումն անվանել են “երկարատեւ եւ բարդ գործընթաց”:

Համզաչիմանը գիտե՞ս. Այվազյանը` ”փայ մտնողների” մասին /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում Հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների մասին լսումներից հետո Տնտեսական հարվերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որն եթե որևէ համայնքում երկրաբանական ուսումնասիրություններ են սկսվում կամ համայնքում օգտակար հանածո է հայտնաբերվում, գյուղապետերը սկսում են ”փայ մտնել”: Այվազյանի խոսքով` ”փայ են մտնում” հիմնականում այն պաշտոնյաներն, ովքեր ներդրումներ են անում:  Հարցին, թե կոնկրետ որ համայնքն […]

Օմբուդսմենի դիմումով հակասահմանադրական ճանաչվեց փաստաբանների գործունեությանը խոչընդոտող կարգավորումները

Օմբուդսմենի գործողությունների արդյունքում փաստաբաններն այլևս ստիպված չեն լինի ստանալ քննիչի թույլտվությունը իրենց միջնորդությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողություններին մասնակցելու համար, ինչպես նաև կվերացվի դատավարական գործողություններին փաստաբանների մասնակցելու ոչ իավաչափ ժամանակային սահմանափակումը: Ողջունելի է Սահմանադրական դատարանի նման որոշումը, քանի որ այն կհանգեցնի քրեական դատավարությունում պաշտոնատար անձանց կողմից փաստաբանների իրավունքների իրականացման հնարավոր ոչ իրավաչափ խոչընդոտների նվազեցմանը […]

Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի 2014թ. հարցազրույցային ընտրափուլ

Հայաստանից Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակին հավակնող երիտասարդների ընտրության նպատակով 2013թ. հոկտեմբերի 9-ին և 10-ին Հայաստանում է գտնվելու Վոլֆգանգ Բյորնզենը (Բյոնստրուպ): Ընտրական հարցազրույցներից բացի Բունդեսթագի անդամ Բյորնզենը հանդիպում կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և հայ-գերմանական պատգամավորական խմբի նախագահ Արտակ Դավթյանի հետ:

Երեւանի մի շարք փողոցներում կդադարեցվի երթեւեկությունը

Ճանապարհային  ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության միջոցառումների շրջանակներում՝ Երևան քաղաքում դադարեցվելու է երթևեկությունը հետևյալ փողոցներում.  Հոկտեմբերի 11-ին, Ժամը 10:00-ից մինչև 23:00 Էրեբունի թանգարանի  հարակից հրապարակը և դեպի թանգարանի  հրապարակ տանող ուղղություններով՝ Դաշտենցի, Այվազովսկու, Մահարու, Ողջաբերդի փողոցների և Էրեբունի-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկի կողմերից:   Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչև 23:00 Երևանի փոքր կենտրոնում՝ դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ՝ Ֆրանսիայի հրապարակ, Սայաթ-Նովա-Տերյան, Սայաթ-Նովա-Աբովյան, Սայաթ-Նովա-Նալբանդյան, Վարդանանց- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված