Աշխատավորների թշվառության հաշվի՞ն
Այսօր “Նախախորհրդարան” նախաձեռնության կողմից մեկնարկեց “Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգ” նախագծի հանրային քննարկումը:
Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը ներկայացրեց նախագծի սոցիալ-տնտեսական ոլորտային բաժինը:
«Համաշխարհային տնտեսության զարգացումների և միտումների գիտակցումը, հնարավոր ելքերի ու հանգուցալուծումների հստակ պատկերացումը և ընդհանրապես իրավիճակի ճիշտ գնահատումը էական նշանակություն ունեն փոփոխվող աշխարհում Հայաստանի ապագան պատկերացնելու և նրա զարգացման որդեգրվելիք ուղին որոշելու կամ ուրվագծելու առումներով»,-ասված էր զեկույցում:
Ելույթի խոսքով հանդես եկավ նաև «Նախախորհրդարան» նախաձռնության քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը:
“Աշխատավորների թշվառության հաշվին չպիտի լինի մրցակցությունը, եթե դա լինում է մեր ուղեղի և այլնի հաշվին դրան մենք մի կերպ կդիմանանք”,-անդրադառնալով սոցիալան բարեփոխումների ոլորտում մրցակցության խնդրին նկատեց Ենիգոմշյանը:
Պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը անդրադառնալով հնչեցրած հարցերին պարզաբանեց.”Նախախորհրդարանը չի շտապում ստանձնել երկրի տնտեսական բարեփոխումների իրականացնող դերը, պարզապես դեռ չի եկել ժամանակը, սակայն այդ օրն էլ կգա”:
Քննարկմանը ներկա էի և ՀՀ քաղաքացիներ և ազգի վիճակով մտահոգ այլ երկրների հայեր: